Հոգևոր-մշակութային

Աղքատը հովվից ոչխարի կաթ է խնդրում և մերժում է ստանում: Չոքում է գետնին և դիմելով Աստծուն ասում է. «Աստված, եթե մի հոտ ոչխար տաս ինձ, ամեն խնդրողի կաթ կտամ»: Շրջապատի բոլոր սպիտակ քարերը անմիջապես ոչխար են դառնում:

Ընթերցողի սեղանին է Համիկ Սայադյանի երկար տարիների քրտնաջան աշխատանքի արգասիքը՝ «Հայաստանի ռազմական աշխարհագրություն» (Երևան, 2020) մենագրությունը: Այն կարևոր ներդրում է մեզանում գիտության այդ համեմատաբար նոր ոլորտի բնագավառում, քանի որ հեղինակը, հայ իրականության մեջ առաջին անգամ, ռազմական աշխարհագրությունը ներկայացնում է որպես գիտության ինքնուրույն ճյուղ, աշխարհագրական գիտությունների համակարգի ենթահամակարգ, որն ուսումնասիրում է աշխարհագրական տեղեկատվության և մեթոդների օգտագործումը ռազմական խնդիրների լուծման գործում:

Երբեմն սիրտն էլ է քարանում, ու բացված վերքից արյուն չի ծորում, էլ չեմ ասում զսպված արցունքի մասին։ Չգիտես ինչու, ամենալավ ֆիլմերը պատերազմի մասին են։ Գուցե գրքերն էլ։

2020 թ. աշնանը հարյուրավոր հայորդիներ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր խաղաղ քունը, զոհեցին իրենց կյանքը հանուն մեր լուսավոր ապագայի…

Մեր ծեր, բարի երկրագունդն իր հերթական պտույտն է ավարտում, ու միջոցը լույս, հույս է սփռում հայոց անդաստանում՝ Արարատյան ոստանից ընդհուպ Մշո դաշտահովիտն ու Զեյթունի լեռնակարկառները:

Մեր հին, մեր բազմաչարչար պատմությանը պահ տվեցինք եւս մեկ ամիս՝ 2020-ի նոյեմբերը։ Մեկ ամիսը ակնթարթ էլ չէ բազմահատոր պատմության մեջ, սակայն պատմությունն իր չգրված օրենքներն ունի, և ժամանակի նրա չափագրությունը հավերժություն է շնորհում անգամ վայրկյանին։