|
Թվում է, թե Շուշիի ազատագրման մասին ամեն ինչ ասված է՝ հաղթեցինք, որովհետև հավատում էինք, հաղթեցինք, որովհետև միասնական էինք, հաղթեցինք, որովհետև չէինք կարող պարտվել: Թվում է, թե Շուշիի ռազմագործողության մասին ամեն ինչ ասված է՝ դա հայոց ռազմական տաղանդի դրսևորում էր, դա ոգու առավելությունն էր քանակի նկատմամբ, դա Աստծո միջամտությունն էր մեր գործերին, դա հրաշք էր: Թվում է, թե Շուշիի ազատագրման պատմական նշանակության մասին ամեն ինչ ասված է՝ վերջնականապես հաստատեց հավատը, որ կարող ենք մեր ուժերով հաղթել թշնամուն, բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ, կոտրեց թշնամու ինքնավստահությունը, հիմք դարձավ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման համար, Լաչինի միջանցքի ազատագրման նախադրյալ դարձավ, միջազգային հանրության աչքերը բացեց և ի ցույց դրեց ԼՂ հիմնախնդիրն իր ամբողջ սրությամբ ու դրամատիզմով, վերջապես, փոխեց հայի հոգեբանությունն ու նրան վերադարձրեց հաղթողի կեցվածքը:
|
|
Եթե կան աստեղային ժամեր, ապա կան նաև աստեղային օրեր, և մեր ազգային օրացույցում այդպիսի օրերից մեկը մայիսի 9-նն է։ Օր, որ նշանավորված է մեծ իրադարձություններով և հավերժորեն մտել է մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ, դարձել անցած ճանապարհի նշանակ և ուղեցույց։
|
|
Ժամը 10։00-ին մարտական տեխնիկան ու անձնակազմը կենտրոնացել են հրապարակի հարակից փողոցներում։
|
|
Անգլիացի գրող Ջեյմս Օլդրիջը 20-րդ դարի համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից է, հասարակական գործիչ, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ (1939-45թթ.), որպես լրագրող եւ զինվորական թղթակից, եղել է տարբեր ռազմաճակատներում ու ճշմարտացի ներկայացրել պատերազմի իրական դեմքը, 1949-ին արժանացել է խաղաղության ոսկե մեդալի։
|
|
ԲԵԳԼԱՐ ՎԱՍԻԼՅԱՆ – ԱՊԱՐԱՆ-ԲԵՌԼԻՆ -Բեգլար Վասիլյան. ծնվել է 1922թ. Ապարանի Լուսագյուղ գյուղում։ Երազել է դառնալ գրականագետ, դերասան… Իրավունքի կամ փիլիսոփայության պրոֆեսոր։ Տարված է եղել Հեգելով, Կանտով…
|
#18 (934) 10.05.2012 – 16.05.2012 |

Մենք կորցրինք մեր պատմական հողերը, բայց բարոյական հաղթանակ տարանք` սովորեցնում էր պատմության դասագիրքը ու չէր բացատրում, թե ինչպես կարող է պարտությունը բարոյական լինել։ Մեզ սպանեցին, մորթեցին, տեղահան արին, ցրեցին աշխարհով մեկ, բայց մենք բարոյական հաղթանակ տարանք` համոզում էին ուսյալ պատմաբանները ու չէին հասկանում, որ այդ յուրօրինակ «հաղթանակի» ներշնչած հպարտությունը նույնքան թույլ է ու անպտուղ, որքան հզորների սեղանից թղթե շերեփով բաժին պոկելու ակնկալիքը։ Բարոյական հաղթանակ` կորցրած հողերի, բռնաբարված արժանապատվության, հազարավոր մարդկային կորուստների դիմաց։
|
|
Ժամը 10։00-ին մարտական տեխնիկան ու անձնակազմը կենտրոնացել են հրապարակի հարակից փողոցներում։
|
|
ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ 1914-1918ԹԹ. Ծնվել է Մուշում։ Փոքր հասակից մասնակցել է ֆիդայական «Վարդանանց» խմբին։
|
|
«ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔՍ ԳՐԿԱԾ ԵՄ ԱՊՐՈՒՄ» Պատերազմի օրերին խիզախության, հայրենասիրության, ոգու եւ հերոսության այնպիսի պաշար կուտակեցինք, որ դեռ տասնյակ սերունդներ կգրավի, կվարակի մեր հին ու ազնիվ արյունը, կփոխանցվի ժառանգաբար։ Մի դրվագ պատմեմ. Մխիթար Թիզյան անունով ազատամարտիկը պատերազմում կորցրել էր երկու ձեռքը, երկու աչքը։ Ասում էր` Մետաքսե, Աստված թող ինձ մի հատիկ աչք տա, կրկին ճակատ կգնամ, կկռվեմ։ Ասք չէ, ի՞նչ է հապա, դյուցազնավեպ է, լեգենդ է։ Մեր ոգու առասպելն այստեղից է գալիս ու երբեք չի ավարտվելու։
|
|
67 տարի է անցել այն օրից, երբ Բեռլինում ծածանվեց հաղթանակի դրոշը։ Այդ բաղձալի հաղթանակի նվաճման գործում իրենց լուման բերեցին նաև Երևանի N 17 հրետանային հատուկ դպրոցի ուսուցիչներն ու սովորողները։ Այսօր արդեն Պուշկինի անունը կրող դպրոցում 1939թ. բացվեց հրետանային հատուկ դպրոցը՝ խորհրդային բանակի կրտսեր հրամանատարական կազմը լրացնելու նպատակով (1941թ. տեղափոխվեց կայարանամերձ նոր շինություն, որտեղ հիմա Ավ. Իսահակյանի անվան դպրոցն է)։ Ուսուցումը ռուսերեն էր, լրիվ միջնակարգ կրթության ծրագրով։ Զուգահեռ ռազմական գործ էինք սովորում։
|
|
ՌԱԶՄԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ Դեռ հին ժամանակներից է գոյություն ունեցել զինվորական երաժշտությունը։ Այն միշտ կատարել է երկու կարևորագույն խնդիր՝ բարձրացրել է զինվորների ռազմական ոգին և առաջնորդել նրանց մարտի ժամանակ։
|
|
ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ Մայիսի 3-4-ին Մոսկվայում կայացած «Հակահրթիռային պաշտպանության գործոնը և անվտանգության նոր միջավայրի ձևավորումը» միջազգային կոնֆերանսին մասնակցեց ավելի քան 200 պատվիրակ շուրջ 50 պետությունից, որոնցից 28-ը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ էին: Ներկա էին նաև ԱՊՀ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների, ինչպես նաև Չինաստանի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի պատվիրակությունները:
|
|
ԹԱԼԱՆ` ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՊԱՏՐՎԱԿՈՎ Մայիսի առաջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները, չխնայելով ոչ իրենց և ոչ էլ սեփական ընթերցողին, մեծ խանդավառությամբ աղաղակում էին երկրի զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքված դրամական միջոցների ռեկորդային քանակի մասին: Այսպես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է ավելի քան 25 մլն ադրբեջանական մանաթ (մոտ 32 մլն դոլար):
|
|
1967թ. «Կոմսոմոլեց» թերթում Հայրենական մեծ պատերազմի վետերան, պահեստի սպա Վլադիմիր Ֆեոդորովը ջերմ տողեր էր գրել հայազգի իր խիզախ մարտընկերոջ մասին. «…Ավստրիայում, Ռաբա գետն անցնելու ժամանակ ես մարտկոցի հրամանատար էի։ Գետափի դիտակետն անցնելու ժամանակ Ալբերտ Նալբանդյանի հետ պետք է առաջ շարժվեինք ուժեղ գնդակոծվող տեղամասով։ Վազքի ընթացքում նկատեցի, որ Աբոն անընդհատ փորձում է ամեն կերպ ինձ մարմնով ծածկել գնդակների տարափից։ Երբ առաջադրանքը բարեհաջող արդեն կատարել էինք, հարցրի Աբոյին, թե ինչո՞ւ էր այդպես վարվում։ Քաջ հայորդին պատասխանեց. «Եթե գնդակն ինձ դիպչեր, միևնույն է, մարտկոցը կկրակեր, իսկ եթե ձեզ դիպչեր՝ կլռեր»…
|
|
Մայիսը փառահեղ ու շքեղ հաղթանակների ամիս է։ Սակայն բոլոր հաղթանակներն էլ նվաճվում են թանկ և հարազատ մարդկանց կյանքի գնով, բոլոր հաղթանակների ցնծության և բերկրանքի մեջ կա կորստի ցավ ու արցունք…
|
|
Անգլիացի գրող Ջեյմս Օլդրիջը 20-րդ դարի համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից է, հասարակական գործիչ, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ (1939-45թթ.), որպես լրագրող եւ զինվորական թղթակից, եղել է տարբեր ռազմաճակատներում ու ճշմարտացի ներկայացրել պատերազմի իրական դեմքը, 1949-ին արժանացել է խաղաղության ոսկե մեդալի։
|
|
ԲԵԳԼԱՐ ՎԱՍԻԼՅԱՆ – ԱՊԱՐԱՆ-ԲԵՌԼԻՆ -Բեգլար Վասիլյան. ծնվել է 1922թ. Ապարանի Լուսագյուղ գյուղում։ Երազել է դառնալ գրականագետ, դերասան… Իրավունքի կամ փիլիսոփայության պրոֆեսոր։ Տարված է եղել Հեգելով, Կանտով…
|
|
«ՇՈՒՇԻՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԵՐԵՎԱՆԸ ԳՐԱՎԵԼ» Վաշտի հրամանատարի տեղակալ Սլավիկ Վերդյանը հաճախ էր մասնակցում հակամարտող կողմերի բանակցություններին` որպես թարգմանիչ։
|
|
1992թ. մայիսի 7-ի երեկոյան հայկական ջոկատները շարժվում էին դեպի Շուշի։ Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը նկարահանած մի դրվագ է հիշում. «Մինչև հիմա մարմինս փշաքաղվում է։ Քանի որ հայերի ու ադրբեջանցիների զգեստների գույները նույնն էին, մերոնց մեջքի վրա վիրակապով կամ ինչ-որ բանով գիծ էին քաշում, որ իրարից տարբերվեն։ Տղաներն այդ գծերը խաչաձև էին անում, որովհետև խաչն ամենապարզ երկրաչափական ֆիգուրն է։ Երբ հրամանը հնչեց, և նրանք բոլորը կանգնեցին, պատկերացնո՞ւմ եք, 400 մարդ կանգնած մթնշաղին, և բոլորի մեջքի վրա՝ խաչ, և այդ մարդիկ գնում էին զոհվելու։ Դա խաչակիր արշավ էր, և ամենաֆանտաստիկն այն էր, որ դա հատուկ արված չէր»։
|