Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ընթացիկ համար

ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ՊԱՏՎՈՎ ԿԿՐԵՆՔ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ռազմաօդային ուժերի ինստիտուտում ենք: Ուսումնական եռուն գործընթաց է՝ կուրսանտները զինվորական տարբեր մասնագիտություններ են յուրացնում։ Զրուցակիցներս առաջին կուրսեցիներն են, որոնք մինչ այստեղ ընդունվելը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում են ուսանել և ծանոթ են զինվորական գործի «այբուբենին»: Ռազմաօդային ուժերի ինստիտուտում նրանք սովորելու են իրենց նախընտրած զինվորական մասնագիտության նրբություններն ու հմտությունները՝ պարզորոշ գիտակցելով՝ հատկապես ռազմական ոլորտում գիտելիքը վստահ գործելու երաշխիքն է:

ԴԱՐՁԵԼ ԵՄ ԱՎԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ՀՀ զինված ուժերում կանանց ներգրավվածությունն ընդլայնվում է: Կանայք ընտրում են զինվորական ուղին՝ քաջ գիտակցելով թե՛ ռազմական գործի դժվարությունները, թե՛ պատվաբեր առաքելության մեջ իրենց մասնաբաժինն ունենալու մեծ պատասխանատվությունը: Շատերն անգամ զինվորական բարձրագույն կրթություն են ստանում, արտասահմանյան ռազմակրթական բուհեր գործուղվում։ Տարիներ առաջ էլ Մանե Ալոյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ էր։ Այժմ նա հրետանային դասակի հրամանատար է, ավագ լեյտենանտ:

ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ

Սահմանի ողջ երկայնքով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պահպանությունը: Հենակետերից մեկում զրուցեցինք մեր դիրքապահների հետ, ծանոթացանք նրանց ծառայության առանձնահատկություններին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԵՐՆ ՈՒ ԲՈՒՅՐԵՐԸ

Անդրանիկ Սարգսյանի հայրը ջոկատի հրամանատար էր: Մայրն ասում էր, որ հայրը խաղաղության հետ տուն կգա: Բայց խաղաղությունը մենակ եկավ. հայրն անհետ կորել էր: …Երբեմն նախանձում էր այն տղաներին, որոնց հայրերը զոհվեցին հայրենիքը պաշտպանելիս: Նրանք հնարավորություն ունեն նստել իրենց հայրերի շիրիմների մոտ, դատարկել սիրտը կամ պարզապես լռել: Մայրն ասում էր, որ հայրը մի օր գալու է անպայման: Ու ընտանիքը ամեն օր սպասում էր, բայց այդ բաղձալի օրն ուշանում էր:

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆԵՔ

Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սուրբ Մյուռոնի օրհնության՝ Մյուռոնօրհնեքի արարողությունը։ Սուրբ Մյուռոնի օրհնությունը ավանդաբար կատարվում է 7 տարին մեկ անգամ։ Մյուռոն նշանակում է հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ, որ ծագում է օծել, քսել արմատից։ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար։ Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ է, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ։

ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՌՔԸ ՉԵՄ ԶԻՋԻ ՈՒՐԻՇԻՆ

Զրույց Արշալույս գյուղի դպրոցի զինղեկ Ռաֆայել Ազիզյանի հետ

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱՕԾՎԵՑ

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման արարողությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ։