Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԵՏ



ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեր Շիլլի հետ։
Քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։

Խորագիր՝ Նորություններ


11/06/2024