Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԳԻՐԸ

Սիրելի՛ ընթերցող, ապրիլի 1-ին «Հայ զինվոր» հանդեսը դարձավ 30 տարեկան: «Հայ զինվորի» և ընթերցողի կապը երբեք չի ընդհատվել: Նա այսօր արդեն 1477-րդ անգամ սիրով թակում է ընթերցողի դուռը, զրուցում նրա հետ, պատմում մեր բոլորի ցավի, դժվարությունների ու խնդիրների, հաղթանակների ու ձեռքբերումների մասին:

ԻՄ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ ՆԱՄԱԿՆԵՐ ԵՆ ՀՈՐՍ

Զրույց արձակագիր ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ

ՀՀ նախագահի հրամանագրով եւ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մարտի 28-ի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված կոտայքցի զինծառայողների հետմահու պարգեւատրման արարողությունն էր։

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԶՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔՆԵՐԸ

2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։

ԿՀԱՄԱԼՐԵՆ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ

Սովորել, հմտանալ ու կայանալ որպես բանիմաց մասնագետ։ Այս գիտակցումով ու պատասխանատվության բարձր զգացումով կրտսեր հրամանատար դառնալու ճանապարհն են անցնում ուսումնական զորամասի զինվորները։

ԵՐԿՆԱՅԻՆ ՎԱՀԱՆ

Փոխգնդապետ Վահե Հակոբյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում ենք՝ հակաօդային պաշտպանության կրտսեր հրամանատարների «դարբնոցում»:

ՆՇԱՆԱԲԱՆԸ՝ ՇԱՐԺՈՒՄԸ ԿՅԱՆՔ Է

Անահիտը (անունը՝ պայմանական) ծնվել է Արցախի Հադրութի շրջանում։ Ավարտելով դպրոցը՝ աղջիկը երազում էր զինվորական կրթություն ստանալ, բայց այդ տարիներին դեռ չէր թույլատրվում աղջիկների ընդունելությունը ռազմական համալսարան, եւ նա այլ մասնագիտություն ընտրեց: