Ազգային բանակ

Հունիսի 27-ին Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։

Գնդապետ Վահան Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասը 2021 թ. ճանաչվել է ԶՈՒ լավագույն զորամաս: Եվ մեր զրուցակիցը զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սերգեյ Ավանեսովն է:

-Ես Դանիել Էզուկամն եմ, 18 տարեկան, եկել եմ Հայոց բանակում ծառայելու: Շատ եմ սիրում մեր Հայաստանը և պատրաստ եմ պարտքս տալ հայրենիքին,- խրոխտ առոգանությամբ ասում է երիտասարդը:
Թխամորթ այս տղան Հայաստանում է ծնվել, մայրը հայ է, հայրը Նիգերիայից է: Երկար տարիներ ապրել է Սիրիայում, Քուվեյթում, վերջերս է տեղափոխվել Հայաստան:

Հանրապետության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում եռուզեռ է: Հերթով, կարգով բանակ են մեկնում զորակոչիկները: Թիվ 4 տարածքային ստորաբաժանման բակը մարդաշատ է, առաջին խումբը պատրաստ է անցնել ծառայության:

Բանակային միջազգային ութերորդ խաղերին ընդառաջ Հայոց բանակի տանկային բիաթլոնի թիմն արդեն երկու ամիս է, ինչ վարժանքներ է իրականացնում հանրապետության ամենամեծ զորավարժարանում։