Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Հուլիսի 29-ից օգոստոսի 8-ը զինված ուժերում անցկացվեց «Դյուցազն» որակավորման մրցույթը: Հետախուզական և հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կատարեցին բարդ առաջադրանքները, հաղթահարեցին համապատասխան կահավորված արգելագոտիները: Բոլոր փորձությունները հաղթահարած զինծառայողներին շնորհվեց «Դյուցազն» որակավորման կարգ և խորհրդանշական սև բերետ:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է

Լուիզա Զաքարյանն օրեր առաջ զինվորագրվել է: Նա համալրել է կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցած կանանց շարքերը։

ՆՈՐ ՈՒԺ` ԲԱՆԱԿԻՆ

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում hանդիսավոր պայմաններում զինվորական հետագա ծառայության ճանապարհեցին 2024 թ. շրջանավարտներին և մեկամյա սպայական դասընթացների մասնակիցներին։

ԵՐԴՈՒՄ՝ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Զինվորական երդում է նվիրական վայրում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հայաստանի տարբեր բնակավայրերից եկել են նորակոչիկների հարազատները, բարեկամները:

ՆՎԻՐՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԻՆ

Ավագ լեյտենանտ Արթուր Խաչատրյանը վերջերս կայացած ինժեներասակրավորային դասակի հրամանատարների համաբանակային մրցույթում գրավեց առաջին տեղը: Նա գերազանց արդյունք ցույց տվեց մրցութային բոլոր առարկաներից՝ ֆիզիկական պատրաստություն, մարտավարամասնագիտական պատրաստություն, ինժեներական պայմանական նշաններ և այլն:

ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ԿԱՆՉՈՒՄ

Ամառային զորակոչը շարունակվում է: Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության թիվ 2 տարածքային ստորաբաժանման բակը վաղ առավոտից մարդաշատ է. բանակ են ճանապարհում հայրենիքի ապագա պաշտպաններին:

ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ԿԱՅԱՑՐԵԼ

Աննա Մարությանը կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, համալրել կին զինծառայողների շարքերը: Դեռ փոքրուց ծառայելու ցանկություն է ունեցել, իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ ցանկությունն ավելի է ամրապնդվել: