Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԳԻՏԵԼԻՔՆ Է ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԻՄՔԸ

Գիտելիքն ամեն ինչի հիմքն է: Գիտելիքն առաջին ինքնապաշտպանական միջոցն է…Սա գիտի ուսումնական զորամաս ոտք դրած յուրաքանչյուր կուրսանտ։ Զորամասում մասնագիտական կարճաժամկետ պատրաստություն են անցնում ինչպես տանկային ստորաբաժանումների մասնագետները, այնպես էլ հրաձգային ջոկերի հրամանատարները, սերժանտները, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող զինվորականները։

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՀԵՏ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻԻՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը։

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 6-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԻՐԱՆ

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 65-ԱՄՅԱԿԻՆ

Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին։

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ

Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ վարչապետի գլխավորությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: