Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՆՔՈՎ

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանն ամփոփում է տարվա արդյունքները

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ԹԵԺ ԿԵՏԵՐԻՑ

Ամանորի նախօրեին մեզ հաջողվեց կապ հաստատել ներկայումս Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում ծառայություն իրականացնող մեր խաղաղապահ զորախմբերի հրամանատարների հետ, որոնք ներկայացրին իրենց ընթացիկ ծառայությունը:

ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՄԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը (ծնված 1999թ., 2018-2 զորակոչ, Արարատի ՄԶԿ) նախազորակոչային շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և ենթակա է եղել զորակոչման դեռևս 2017թ.-ի ձմեռային զորակոչի ընթացքում:

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Դեկտեմբերի 24-ից 25-ը անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերին և Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերվող օժանդակության ընթացքը, ինչպես նաև նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Կարևորելով հիմնադրամի գործունեությունը և շնորհակալություն հայտնելով իրականացվող ծրագրերի համար՝ Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի նվիրաբերած՝ զինծառայողների […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» որոշմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 4 ներկայացուցիչ: