#40 (1360) 7.10.2020 – 13.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն եւ հատուկ արարողակարգով Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար «Ոսկե արծիվ» շքանշան է հանձնել ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ.

Մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավելի զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Հակառակորդի կողմից մարտական մեքենան խոցվելուց և իր վիրավորվելուց հետո խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը:

Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրներ կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Կենտրոնական զինվորական հավաքակայանում ենք, որտեղ ՀՀ վարչապետի ուղերձից հետո ամեն րոպե ավելանում է ռազմաճակատ մեկնելու պատրաստակամություն հայտնած՝ վերջին մեկ տարվա ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրված երիտասարդների հոսքը: