Ուշադրության կենտրոնում
Զորացրվում են պատվո պահակային վաշտի տղաները:
Զորամասի շարահրապարակով վերջին անգամ խրոխտ ու ձիգ, հանդիսավոր երթով անցնում են՝ վաշտի երգը զիլ հնչեցնելով:
Զինվորական ծառայությունը այն մասնագիտություններից է, որում մարդը հաճախակի է բախվում լարված, սթրեսային իրավիճակների: Ի՞նչ է սթրեսը, ի՞նչ դրսևորումներ ունի, ինչպե՞ս հաղթահարել դրա բացասական ազդեցությունները:
Հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխն է մեկնում ծառայության։ Համապետական միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով նախապատրաստական մեծածավալ աշխատանք է տարվել, որի արդյունքում զորամասերը կհամալրեն ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդները։
Գյուղի անունը Բարձրունի է:
-Ի՞նչն է բարձր,- հարցնում եմ Իրինա Հակոբյանին: Հենց նա պիտի ինձ պատմի սահմանամերձ գյուղի ու իր ընտանիքի մասին: Ես նրան եմ ընտրել, որովհետև Իրինան ծնվել ու ամբողջ կյանքը ապրել է Բարձրունիում, բացի դրանից, նրա ամուսինն ու ավագ որդին զինծառայող են, իսկ կրտսերը օրեր առաջ է զորացրվել:
Զինվորական ծառայությունը այն մասնագիտություններից է, որում մարդը հաճախակի է բախվում լարված, սթրեսային իրավիճակների: Ի՞նչ է սթրեսը, ի՞նչ դրսևորումներ ունի, ինչպե՞ս հաղթահարել դրա բացասական ազդեցությունները: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, կլինիկական հոգեբան, խորհրդատու Դավիթ Գևորգյանի հետ:
Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական
ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։