Տարածաշրջան

Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ պաշտոնյայի, որ դատապարտեր Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները և Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի բարձրաստիճան ղեկավարները հանդիպեցին սեպտեմբերի 5-ին և համաձայնեցին իրենց հետագա հարաբերությունները ավելի լավ հիմքերի վրա դնել:

Ավելի քան մեկ դար, անկախ նրանից, թե ինչպիսի ապացույցներ են ներկայացվում թուրքական կառավարությանն իրենց մեղսագործության համար՝ որպես Հայոց ցեղասպանությունն իրագործողների, նրանք մշտապես պնդում են, թե դա կեղծիք է, և հերքում են փաստերը:

Անցյալ ամիս ես գրել էի բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի բացահայտումների մասին՝ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զենքեր և զինամթերք առաքելով ահաբեկչական խմբավորումներին Սիրիայում և բազմաթիվ այլ երկրներում:

Երեք տարի առաջ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, «Ամերիկանա» առևտրի կենտրոնի պաշտոնյաները Գլենդելում ապօրինաբար և ամբարտավանորեն արգելեցին Հայոց ցեղասպանությանն առնչվող շապիկների վաճառքը: Այնինչ, հայ երիտասարդները պայմանագիր էին կնքել` նախօրոք ներկայացնելով իրենց ապրանքը և վճարելով կրպակի վարձակալության համար:

Վերջին մի քանի տարիներին տասնյակ հոդվածներ են հայտնվել Միացյալ Նահանգների, Իսրայելի և Եվրոպայի թերթերում`շռայլորեն փառաբանելով Ադրբեջանին և խստորեն քննադատելով Հայաստանին: Այս հոդվածների մեծ մասը գրել են ոչ ադրբեջանցիները և առատաձեռնորեն վարձատրվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը պատրաստվում է է՛լ ավելի խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ: Իրանի բարձր ղեկավարությունը հավանություն է տվել մեր երկրի հետ սահմանին տնտեսական ազատ գոտի ստեղծելու ծրագրին, ըստ որի` Հայաստանի հետ համատեղ կօգտագործվի Նորդուզ-Մեղրի անցակետը: