Ազգային բանակ

Սեպտեմբերի 27-ին, պատերազմ սկսվելու մասին լուրն առնելուց ընդամենը մի քանի ժամ անց, Կարինե Ավանեսյանը երկու բժշկուհի ընկերուհիների՝ Վիկտորյայի եւ Տաթեւի հետ, հայրիկի ուղեկցությամբ, արդեն Արցախ տանող ճանապարհին էին։

…Մի բուռ սեր եմ ուղարկում սահմանից։ Այստեղ պատերազմ է։ Կյանք կա, բայց կռվում ենք։ Հիշում ես, չէ՞, որ խոստացել եմ բռիս մեջ մի քիչ էլ խաղաղություն տեղավորել։ Այս անգամ ես մի լիքը երկինք խաղաղություն կբերեմ։ Գիտեմ, ճանապարհներին նայելով՝ անվերջ ինձ ես սպասում, մա՛մ… Սպասիր, բայց մի՛ լացիր։ Հերոսի մայրը չի՛ լացում։ Ով մարտադաշտում տղա ունի, չպիտի լացի։

Կապիտան Արթուր Հովհաննիսյանի ամբողջ ընտանիքը ռազմական կենսագրություն ունի: Պատերազմական: Պապը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան է, հայրը՝ Արմեն Հովհաննիսյանը, մասնակցել է Աֆղանական պատերազմին, Արթուրն ու եղբայրը՝ կապիտան Արա Հովհաննիսյանը, կռվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմա երկուսն էլ ռազմաճակատում են:

Մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում ենք: Պատերազմի անմիջական մասնակիցներն ու վկաները, որոնց հետ այսօր զրուցելու ենք, ստացած ծանր վիրավորումների հետևանքով ստիպված են եղել թողնել մարտադաշտը: