Հոգևոր-մշակութային

Դարեր շարունակ Հայաստանը մշտապես գտնվելով պատերազմական գոտում, գոյատևման համար ազգային-ազատագրական պայքար է մղել թշնամու դեմ։ Հայ կինը սուրը ձեռքին թև ու թիկունք է եղել մարտնչող զինվորներին՝ կռվի դաշտում գոյամարտի ժամանակ դառնալով քաջարի մարտիկ, իսկ թիկունքում՝ բուժել, խնամել ու օգնել նրանց։

Արևով ողողված, արևոտ քարով կառուցված տաճար։ Ահա այսպես են ճարտարապետները բնութագրում Ախուրյան գետի ձախ ափին, Անիպեմզա գյուղի մոտ գտնվող հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Երերույքի տաճարը, որ հիմնվել է IV-V դարերում։ Տաճարը կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։

Հնդկաստանի հայ գաղթօջախն այդ երկրին տվել է ոչ միայն հիանալի վաճառականական խավ, հմուտ նավապետներ, նշանավոր իրավաբաններ, այլեւ երեւելի զինվորականներ, որոնք քաջաբար մարտնչել են հնդիկ ժողովրդի ազատության ու անկախության համար։

Զրույց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ։

Պարույր Սեւակը ծնվել է Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի անժամանակ մահից հետո նա դառնում է ընտանիքի միակ երեխան։

1944 թվականին հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն օրիգինալ սցենար» (Best Original Screenplay) անվանակարգում հաղթող է ճանաչվում Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» դրամատիկական կինոնկարը։ Metro-Goldwyn-Mayer կինոընկերությունը Վիլյամ Սարոյանին առաջարկում է գրել սցենար պատերազմական թեմաներով, որը կներկայացնի պատերազմի ավերիչ հետևանքներն ամերիկացիների կյանքում և կբարձրացնի նրանց ոգին։