Հոգևոր-մշակութային

Լուրթ երկնքի տակ, առաջին գծում
Կանգնած է զինվորը խրամատի մեջ,
Զենքը ձեռքին, կրակն աչքերում,
Ու խավար գիշերվան ասես չկա վերջ:

Եթե մի քանի տարի առաջ Մհեր Իսրայելյանի ստեղծագործական երևումները գրական մամուլում և կայքերում, նաև՝ «Մինչև մեռնելն ապրել է պետք» վիպակի ու «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուի՝ առանձին գրքերով հրատարակվելը ընկալվում ու մեկնաբանվում էր իբրև գրականություն, թեկուզև շատ խոստումնալից ու տաղանդավոր դրսևորումներով, մուտք գործելու հայտ, ապա նրա երրորդ գիրքը՝ «Ես եմ աշխարհի թագավորը» վեպն արդեն փաստումն է իր ուրույն ձեռագրով ու ոճով, ասելիքի թիրախով արձակագրի հաստատուն ներկայության արդի հայ գրականության պարագծում:

– Դու նրա՛ն նվեր արա,- Սառաբաչյանից ծածուկ՝ հօգուտ նրա հրաժարվեց Գասպարը:- Ես տեսել եմ, թե ոնց է կուչ ու ձիգ անելով՝ թաքուն նայում քո Մարֆուշայի փարթամ կրծքերին, ախր, խոխեն կին չի տեսել, մենք՝ հեչ, թող տղի մեջքը մի լավ պռտի…

Մամիկոնյանների զինանշանը յուրահատուկ տեղ է գրավում հայկական միջնադարյան խորհրդանշային համակարգում, քանի որ այն իր պատմական արմատներով ուղղակիորեն առնչվում է տոհմական ավանդապատման եւ, հնարավոր է, տոհմի ծագումնաբանության հետ։

Զինվորականներին ամսավարձ էին բաժանել: Սպայակազմի արտահերթ սպասարկումից հետո խանութի դուռը գրոհեց շարքայինների դասը, և շուտով էլ ժխորը վերածվեց ծեծկռտուքի…