Հոգևոր-մշակութային

Պատերազմում ծանր վիրավորումից հետո երկրորդ կյանք ստացած վիրավոր զինվորները հիմա թիթեռներին են նոր «կյանք» տալիս. առաջին ճյուղից մինչև վերջին մասնիկը մանրակրկիտ մշակում, լաքապատում են, այնուհետև թիթեռներին են խնամքով տեսքի բերում, ամրացնում ու արվեստի գեղեցիկ գործ ստանում.

«Երեք ընտանիք ունեմ՝ մեկը Հայ Առաքելական Եկեղեցին է, երկրորդը՝ իմ կինն ու զավակներն են, եւ նրանցից ոչ պակաս կարևորն իմ զորամասն է»,- ասում է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը՝ զինուժի հատուկ նշանակության զորքերի հոգևոր սպասավորը:

Մեր բնօրրանը ունենալով ռազմաքաղաքական մեծ նշանակություն՝ դարեր ի վեր գայթակղության քար է եղել շատ պետությունների համար։ Սակայն դարավոր պատմության ընթացքում թուրքի «ախորժակը» գերազանցել է բոլորին…

Ծիրանափողի մեծագույն վարպետը ավարտեց իր երկրային ուղին: Մարդ–լեգենդ, որը մինչև վերջ մնաց բեմում՝ 78 տարի, ունեցավ ավելի քան 20 հազար համերգ, երեք տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր մրցանակներ: Նրա մեղեդին հնչել է 40 հայկական եւ արտասահմանյան ֆիլմերում, նրան լսել են աշխարհի բոլոր ծագերում: Ծիրանափողի մեծագույն վարպետը նվագել է մոլորակի ամենաանվանի երաժիշտների հետ, ամենահեղինակավոր համերգասրահներում… Երեք տարի առաջ ես հյուրընկալվեցի Վարպետին նրա բնակարանում:

Արցախ աշխարհի մշակութային մասունքների պահպանման և հանրայնացման խնդիրն այսօր, առավել քան երբևէ, արդիական է ու կարևոր: Վերջին պատերազմից հետո, երբ փորձ է արվում գնահատել Արցախի տարածքներում մինչև պատերազմը եղած մշակութային կոթողների կորստյան մասշտաբները, պատկերն առավել քան անմխիթար է թվում: