Ուշադրության կենտրոնում

Ապրիլյան պատերազմի սխրագործ զինվոր Անդրանիկ Զոհրաբյանը արժանացել է Արցախի հերոս կոչման: Հերոսի կարճատև, բայց փառահեղ ու հաղթական կենսագրությունը ներկայացնում է հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը:

Կապիտան Արայիկ Թովմասյանն ու նրա երկու որդիները՝ Հայկ Թովմասյանն ու Մանվել Թովմասյանը, 44-օրյա պատերազմի օրերին առաջնագծում էին: Հայկը հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 8-ին, Մանվելը կռվեց մինչև պատերազմի ավարտը:

Ռազմաբժշկական ծառայությունը ձեւավորվեց պատերազմների թոհուբոհերում՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ու դժվարություններ:
Արցախյան ազատամարտի տարիներին հայաստանյան տարբեր բուժհիմնարկներ վերածվեցին զինվորական հոսպիտալների։ Երևանի երկրորդ բուժսանմասն էլ, համալրվելով բժշկական սարքավորումներով, վերակազմավորվեց, վերածվեց բազմապրոֆիլ զինվորական հոսպիտալի:

Տասնյոթ տարի Խաչատուր Բալասանյանը ծառայեց զինված ուժերում և կյանքը չխնայեց Հայրենիքի պաշտպանության համար…

Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» գիտատեխնիկական գրադարանի հարկի ներքո տեղի ունեցավ հանդիպում աշխարհագրագետ, մշակութաբան, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Նա բազմաթիվ հայ պատմամշակութային և քարտեզագիտական ուսումնասիրությունների ու գրքերի հեղինակ է, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներով: