Բանակ և հասարակություն

-Վարդենիսում տղաներին հայրերն են դաստիարակում,- ասում է զինակոչիկ Արա Գրիգորյանը,- ուրիշ էլ ո՞վ պիտի որդուն պատմի հայրենիքի, բանակի, սահմանների պաշտպանության, պատերազմի, տղամարդկային արժանապատվության ու էլի շատ բաների մասին, որ տղան պիտի իմանա Այբուբենն իմանալու պես:

Շիրակցի Անդրանիկ Հովհաննիսյանը ապագա սրտաբան է, սովորում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում։ Ծնողները նրան անվանակոչել են ի պատիվ զորավար Անդրանիկի:

ՀՀ ՊՆ Ձմեռ պապին՝ զեկուցագիր նամակ.
Ձեզ եմ ուղարկում 2022 թվականի իմ ցանկությունները. ինքնաձիգ ԱԿՄ, կապի միջոցներ, խաղաղություն:
Զեկուցող՝ Նարեկ Հովսեփյան

Օրերս Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում կայացավ պահեստազորի սպա Արտավազդ Վարդանյանի և ընկերների նախաձեռնությամբ հիմնված «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպության կենտրոնի բացման արարողությունը։