Հոգևոր-մշակութային

Լիբանանը Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող փոքրիկ երկիր է։ Լիբանանի հայ համայնքը Մերձավոր և Միջին Արևելքի ամենաազդեցիկ, հայ հոգևոր-մշակութային արժեքներ դավանող համայնքն է։ Հայերը հիմնականում բնակվում են Բեյրութում, Տրիպոլիում, Սայդայում, Զահլեում, Ալեյում, ինչպես նաև Այնճարում։
Ժամանակակից Լիբանանի տարածքում (պատմական Փյունիկիա) հայերը բնակվել են դեռևս վաղնջական ժամանակներից (մ.թ.ա. I դար)։

Ամեն օր միլիոնավոր մարդիկ են ծնվում, բայց միայն մեկ ծնունդ է, որ անվանվում է Սուրբ Ծնունդ: Քրիստոսի ծնունդն է: Ինչո՞ւ է Սուրբ, որովհետև Աստված մարդացավ և իր ծնունդով փոխեց աշխարհը: Օրացույցի այս օրը՝ հունվարի 6-ը, քրիստոնյաներիս համար իմաստավորվեց նոր կյանքով, փրկության հույսով: Խավար աշխարհը լուսավորվեց նոր, երկար սպասված հավիտենական Լույսով:

Հայոց բանակի հարգարժան զինծառայողներ, սիրելի՛ սպաներ ու զինվորներ, քույրեր և եղբայրներ
Նոր տարվա շեմին ենք՝ Սուրբ Ծննդյան հրաշքի սպասումով և անցնող տարին ամփոփելու հանձնառությամբ։ Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում առավել քան երբևէ կարիքը կա հույսի ու նվիրումի, որի աղբյուրը քրիստոնյաներիս համար մարդացյալ Աստվածորդին է։