Հոգևոր-մշակութային

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15-ին մոտակա կիրակի օրը: Վերափոխումը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, այդ իսկ պատճառով տոնվում է մեծ շուքով:

Գտչավանքն իր յուրօրինակ ոճով և առանձնահատկություններով հայ բազմադարյան ճարտարապետության նշանավոր կոթողներից է։ Գտչավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղից հյուսիս-արևմուտք, Տողասար լեռան լանջին։

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որտեղ կային հարյուրավոր հայտնի և գուցե շատ շատերին որոշ չափով անհայտ հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ՝ դրանցից շատերի գոյությունն անգամ վտանգված է, իսկ որոշ հուշարձաններ արդեն իսկ ոչնչացվել են: Երբեմն նույնիսկ եկեղեցիների և այլ հուշարձանների հայկական պատկանելությունը մերժվում է և վերագրվում աղվանականին։

Կապիտան Գևորգ Սահակյանի համար նկարչությունն իր տարերքն է, կենսակերպը: Ամեն կտավում զգում ես գույների աներեւակայելի արտահայտչաուժը: