Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 14 տարի առաջ իշխանության եկավ որպես բարեպաշտ մահմեդական՝ հայտարարելով, որ մտադիր է կոռուպցիան արմատախիլ անել թուրքական քաղաքականությունից:

Թուրքիայի նախագահ Էրդողանը «օրհնություն» է բոլոր նրանց համար, ովքեր դեմ են թուրքական բռնատիրությանը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին: Օր չկա, որ Թուրքիայի կառավարությունը դաժանորեն չվարվի մտավորականների, իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների, լրագրողների և քաղաքական հակառակորդների հետ:

Դեռևս 2013 թ. օգոստոսին ես մի հոդված էի գրել՝ «Արցախ այցելողների Բաքվի սև ցուցակը օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին» վերնագրով, լուսաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների տխմարությունը՝ մարդկանց սև ցուցակում ընդգրկելու համար, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Արցախ: Ես ընդգծել էի, որ աշխարհի տարբեր երկրներից Արցախ այցելողներին սև ցուցակում ներառելը, առաջին հերթին վնաս է հասցնում Ադրբեջանի շահերին, քանի որ սև ցուցակը մեկուսացնում է Ադրբեջանը մնացած աշխարհից…

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը (նստավայրը՝ Անթիլիաս, Լիբանան) 2015 թ. ապրիլի 25-ին դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ ձգտելով վերադարձնել իր պատմական նստավայրը Սիսում (ներկայումս Ադանայի նահանգի Կոզան շրջանում), որը բռնագրավվել էր 1921 թվականին:

Ամեն շաբաթ Ադրբեջանի համար հակահայկական ապատեղեկատվություն տարածող մի նոր քարոզիչ է հայտնվում: Վերջինը Էնդրյու Կորիբկոն է, որը ներկայանում է որպես «Մոսկվայի ամերիկացի քաղաքական վերլուծաբան»:

Թուրքին ճանաչելը հեշտ չէ: Եթե ծանոթ չես նրա կենցաղին, փոքրուց չես շփվել նրա հետ, չես խաղացել ու կռվել, չես հայտնվել տարբեր իրավիճակներում, ապա նրան հասկանալը գրեթե անհնար է դառնում: «Նրան հասկանալը գրեթե անհնար է դառնում» արտահայտությունը, եթե փորձենք ուղղակիորեն ընկալել, ապա այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետեւ այն ոչ թե բարդ է, այլ սովորական բանականությունից դուրս է, հետեւաբար եւ անընկալելի: