Թերթ

Դեկտեմբերի 18-ին հոբելյանական երեկո էր՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր Ղուկաս Սիրունյանի ծննդյան 75-ամյակին: Հուշ-երեկոյին ներկա էին գրչընկերները, մտերիմներն ու հարազատները։ Ներկաների ջերմ հիշողությունները, անցյալի վառ հուշապատումներն առավել ամբողջացրին տաղանդաշատ գրողի, սրտացավ ընկերոջ, իր երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մտավորականի կերպարը։

Սահմանային զորամասերից մեկում հետևել ենք հրետանային ստորաբաժանման պարապմունքներին։ Ուսումնական տագնապի ժամանակ իրենց վարժ գործողություններով զինծառայողները փաստել են՝ նրանք ունեն գիտելիքներ, փորձ և մասնագիտական բարձր պատրաստվածություն։

Շարունակվում է զինված ուժերի ավագ և կրտսեր սպայական կազմերի ատեստավորման գործընթացը։ Օրերս ատեստավորվել է սպաների հերթական խումբը:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ապագա սպաները սովորում են զինվորական տարբեր մասնագիտություններ, ձեռք են բերում հմտություններ հետագայում ստորաբաժանումներ առաջնորդելու, ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու համար:

Զինված ուժերում ավարտին է մոտենում ուսումնական հերթական փուլը: Ուսումնական ստորաբաժանումներում տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում հայրենիքի նորօրյա պաշտպանները ջանք ու եռանդ չեն խնայում օրեցօր ավելի կատարելագործվելու, նոր գիտելիքներով ու փորձով զինվելու համար: Նրանք արդեն լավ գիտեն՝ սովորելու վերջնարդյունքը ուղիղ համեմատական է զինվորի ծառայության որակին ու մարտունակությանը:

Զորամասերից մեկում զինվորական առօրյան լուսաբանելու նպատակով շրջում ենք տարածքում, զրուցում զինվորների հետ: Պարապմունքների ավարտին մեր ուշադրությունը գրավում է բարձր լսվող դասական երաժշտությունը: Պարզվում է՝ զորամասում գործող ռադիոհանգույցով Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն են հնչում: Քիչ հետո հաղորդավարը ներկայացնում է մեծանուն հայ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը, նրա մասին ուշագրավ փաստեր: Տեղեկատվությունը հետաքրքիր էր, մենք էլ ուշադիր ունկնդրում էինք և ընդգծում նման ձևաչափի կարևորությունը:

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը զինված ուժերում նոր թափ է հավաքում: Ժամկետային զորակազմի մի մեծ խումբ ծառայությունը նոր կարգավիճակով շարունակելու որոշում է կայացրել: Պայմանագրային ծառայության անցնելու ճանապարհին ժամկետայինները պարտադիր պետք է անցնեն ուսումնական լրացուցիչ շրջան՝ ատեստավորմանը պատրաստ լինելու և բարձր աշխատավարձ ստանալու համար: