Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ

Զրույց նկարիչ, ակադեմիկոս Լեմս Ներսիսյանի հետ։

ԲԿՄԱ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

ԲԿՄԱ-ի բասկետբոլի հավաքականը գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ դարձավ 2023-2024 թվականի A league Pro basket-ի և Հայաստանի առաջնության հաղթող:

ՀԱՅԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ

Հայերի ներկայությունն Իրանում դարերի պատմություն ունի։ Հայերի ներգաղթ տարբեր դարերում ու ժամանակաշրջաններում կազմակերպել են Իրանի շատ տիրակալներ ու շահեր՝ Շապուհ Բ (309-379), Հազկերտ Բ (439-457), Խոսրով Բ Փարվեզ (591-628)։

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀՈԳԵՇՆՈՐՀ Տ. ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Հայոց բանակի հարգարժան սպաներ և զինծառայողներ
Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսն եմ ցանկանում փոխանցել ամենքիդ, որ կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ, լույսի հաղթանակը՝ խավարի նկատմամբ և հույսի հաղթանակը՝ անհուսության նկատմամբ։

ԱՐՄԱՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Ժամանակակից մարտահրավերներին համահունչ բարեփոխվում ու վերանայվում են նաև մեր երկրի պաշտպանական համակարգերը՝ առանձնահատուկ կարևորելով մասնագետների պատրաստման ռազմական ուսումնական կառույցների դերն ու նշանակությունը։

ՈՐ ԸՆՏԱՆԻՔԴ ԱՊԱՀՈՎ ԼԻՆԻ, ՀԱՅՐԵՆԻՔԴ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ

Փոխգնդապետ Մոմիկ Սարգսյանը ՀՀ զինված ուժերում է 2003 թ.-ից։ Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, դասակի հրամանատար է նշանակվել ՀՀ սահմանամերձ զորամասերից մեկում: 13 տարի շարունակ ծառայել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում։ 44-օրյա պատերազմի մասնակից է։ Զինվորականի իր բարդ, բայց պատասխանատու մասնագիտության ընտրությունն այսպես է բացատրում:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԸ ՊԻՆԴ ՊԱՀԻՐ

-Սյունիքի մարզի սահմանամերձ Եղվարդ գյուղը աշխարհի ամենասիրուն գյուղն է,- ասում է Վահրամ Հովհաննիսյանը: Նա եղվարդցի է, ավագ որդու՝ Հրայրի հետ մասնակցել է 44-օրյա պատերազմին: Իսկ կրտսեր որդին՝ Վահեն, ժամկետային զինծառայող է, 8 ամիս առաջ է զորակոչվել: