#15 (1335) 15.04.2020 – 21.04.2020

Սահմանամերձ զորամասում վաղ առավոտից մեկնարկել է ուսումնական օրը: Կրակային պատրաստության դասաժամն է. ժամկետային զինծառայողները հրամանատարների ղեկավարությամբ ջանք չեն խնայում կրակի վարման իրենց հմտությունները հղկելու, կատարելագործելու համար, ձգտում են անվրեպ խոցել բոլոր թիրախները, գերազանցել սեփական արդյունքները:

Հանգամանքների բերումով աշխարհի տարբեր անկյուններում հայտնված մեր շատ-շատ հայրենակիցներ զինվորագրվելու տարիքում վերադառնում են օտարությունից՝ պաշտպանելու հայրենյաց սահմանները:

Պայմանագրային Արթուր Համբարձումյանն ասում է. «Կապիտան Վաչագան էլոյանի կերպարն է ինձ ներշնչել զինվորական դառնալու միտքը:

Նրանք վճռական են ու կամային, հպարտ և ուժեղ, համարձակ ու սկզբունքային… Հայկական բանակում ծառայող աղջիկներն այսպիսին են, ոչնչով չեն զիջում տղաներին և նրանց հետ հավասար ծառայում են հայրենիքին:

…1915-ի ամբողջ ամռան ընթացքում, մերթընդմերթ, Խարբերդ էին հասնում տարագիրների նորանոր քարավաններ, որոնք հաճախ կազմված էին լինում մի քանի հազար հոգուց: