Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#08 (1077) 5.03.2015 – 11.03.2015

ՈՒՍՈՒՑԻՉԸ

Ուսուցման եւ դաստիարակության գործընթացները հնարավոր չէ առանձնացնել, դա մի ամբողջություն է: Ուսուցումը սովորողի եւ սովորեցնողի փոխհարաբերություն է: Պարզապես պետք է հրաժարվենք հարց-պատասխան սպառված մեթոդից եւ շեշտը դնենք խմբային քննարկումների, բանավեճերի, այսինքն՝ ինտերակտիվ ձեւի վրա: Նմանօրինակ դասերի ընթացքում սանը սովորում է լսել, խոսել, ձևակերպել միտքը, կարծիքը, տեսակետը, սովորում է հանդուրժել, զարգացնում է վերլուծելու ունակությունը, եզրահանգումներ է անում, ձեւավորում է մի շարք անձնային որակներ, սոցիալական հմտություններ: Նա դաստիարակվում է: Բանավիճային դասերը թույլ են տալիս սովորողներին նաեւ ձերբազատվել բարդույթներից:

ԾԱՌԱՅԻ՛Ր ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ

Մեր թոռնիկը՝ շարքային Մարտուն Մանասյանը, ծառայում է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Եվ բոլորս, իրար գլխի հավաքված, ուզում ենք մեր սրտից, մեր հոգուց բխած խոսքը հասցնել նրան:

ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ... ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ

Ծնվել եմ Ասկերանի շրջանի Ազնեկ գյուղում: Ազնեկը մեր հայրենական գյուղն է: Փոքր եմ եղել, երբ ընտանիքս տեղափոխվել է շրջկենտրոն` Ասկերան, որտեղ էլ ավարտել եմ միջնակարգը: Կարելի է ասել՝ մի կարգին չեմ էլ սովորել, քանի որ պատերազմի ամենածանր ժամանակահատվածն էր, և կրթօջախներն անորոշ ժամանակով փակված էին: Մենք մի քանի ընկերներով, այսպես ասած` մեր ընկերախմբով, տեղներս չէինք գտնում, փախչում էինք տնից, փորձում ընդգրկվել այս կամ այն ջոկատի կազմում, գնալ առաջնագիծ, այնտեղ, որտեղ թեժ մարտեր էին… Մեզ արգելում էին. «Փոքր եք, պատերազմը ձեր գործը չի, մի քիչ էլ համբերեք»: Սակայն մեր ուշքն ու միտքը կռվին մասնակցելն էր:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ Քաշաթաղի շրջվարչակազմը հերթական հայրենանվեր նախաձեռնությունն իրականացրեց Արցախում տեղակայված զորամասերից մեկում: Բարի ավանդույթի համաձայն՝ Հայոց բանակի զինվորներին ոգևորելու համար շրջկենտրոն Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի (ղեկավար` Հ. Գրիգորյան) երգիչ-երաժիշտները ելույթ ունեցան զորամասի շարահրապարակում:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Հարգելի՛ «Հայ զինվոր»
Ուզում ենք զինվորական թերթի միջոցով շնորհավորել մեր ընկերոջ՝ Ավետիս Հարությունյանի ծննդյան 22-ամյակը: Ավետիսը ծառայում է սահմանամերձ զորամասում: Նա դիրքապահ է եւ իր անբասիր, պարտաճանաչ ծառայությամբ բարձր է պահում հայ զինվորի եւ հայրենիքի պատիվը:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Մեր որդին` Լևոն Բաղդասարյանը, հրաձիգ զենիթահար է, սերժանտ:
Ով զինվորի ծնող է, նա մեզ լավ կհասկանա. ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան մտքերով մեր զինվորի հետ ենք: Մինչև մեր որդու ծառայության գնալը, բանակը մեզ համար միայն մեր երկրի ուժն էր, զորությունը, հիմա բանակը նաև մեր զավակն է ու բանակի հետ կապված, բանակին վերաբերող ամեն լուր մեր սրտի, մեր հոգու միջով է անցնում…

ԱՄՈՒՐ ՕՋԱԽ

Սամվել եւ Արայիկ Մինասյանների նախնիները գաղթել են Խոյից և բնակություն հաստատել Գետաշենի ենթաշրջանի Ազատ գյուղում: Այնուհետև տեղափոխվել են Չեչնիա, որտեղ էլ Գրոզնի քաղաքում ծնվել են եղբայրները: Սուրեն հայրն ու Նինա մայրը այդպես էլ չհամակերպվեցին օտարությանն ու անսովոր միջավայրին: Նաև տանջում էր կարոտը, որը լայնալիճ աղեղի պես միշտ բաց ու լարված է մնում: Իրենց ծննդավայրի տենչը, Ազատ գյուղում մնացած հարազատների և նախնիների շիրիմները: Ընտանիքով վերադարձան Ազատ: Նոր էին հաստատվել և սկսել շենացնել հայրենի օջախը, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը և ադրբեջանցիների առաջին հարձակման թիրախ դարձան Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ, Ազատ գյուղերը: