Ռազմական

Օգոստոսի 29-ին լրանում է Խորհրդային Միությունում առաջին ատոմային ռումբի փորձարկման 70-րդ տարին։ Համաշխարհային նշանակության այդ գործում կարևոր դերակատարություն ունեին նաև շատ հայեր։ Ներկայացնում ենք Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս Սամվել Քոչարյանցի մասին ակնարկը։

ՀՀ զինված ուժերում անվտանգության բնագավառում առանձնակի նշանակություն է տրվում ենթականերին անվտանգության կանոններին ծանոթացնելուն, ժամանակին հրահանգավորելուն և դրանց կատարման հետևողականությանը:

Կրթությունը հնարավոր չէ պատկերացնել առանց առաքելության գիտակցման: Առավել ևս, եթե խոսքը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ռազմական կրթության մասին է:

1994թ. հունիսի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, որը զինվորական մասնագետներ էր պատրաստում ութ մասնագիտությունների գծով:

Ելնելով ժամանակի պահանջներից` 1992թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հանրապետական աերոակումբը և «Արզնի» օդանավակայանը փոխանցվեցին պաշտպանության նախարարության ենթակայությանը, որը պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` 1993թ. ապրիլի 1-ին վերակազմավորվեց որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը:

2005թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ ապրիլի 4-ը հայտարարվել է ականային վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր: Ականային վտանգի կանխարգելմանն ուղղված միջոցառումները չափազանց կարևոր են, քանի որ ամբողջ աշխարհում ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10.000 մարդ, 20.000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածների մոտ 30%-ը երեխաներ են: