Ռազմաքաղաքական

Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանը Հայաստանի հանրային ռադիոյի արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների բաժնի թուրքերեն հաղորդումների խմբագիրն է: 2009 թ.-ից աշխատում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում` որպես ավագ գիտաշխատող, թուրքերեն բաժնի պատասխանատու:

Անցյալ տարի տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի Silk Way ավիաընկերությունը 2014-2017թթ. ընթացքում 350 գաղտնի թռիչք է իրականացրել՝ հարյուրավոր տոննա զենք տեղափոխելով Բուլղարիայից Սիրիայի ահաբեկիչներին և Մերձավոր Արևելքի այլ երկրներ։

Գրեթե ամեն շաբաթ պատվիրված հոդված է լույս տեսնում հօգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի հայերի հեղինակության:
Վերջին նման հոդվածը Փիթեր Թեյզինն է. 2018թ. հունիսի 11-ին Eurasia Review կայքը տեղադրել է նրա` «Ռուսաստանի օտարերկրյա գործակալները Ամերիկայում. Թրամփի կապերը հայ լոբբիստների հետ» վերնագրով հոդվածը:

Վերջերս «Հայ զինվոր» թերթի լուսանկարիչ Արեգ Վարդանյանը «Էրեբունի» ավիացիոն բազայում էր: Գնացել էր հետեւելու ռուսական «Ստրիժի» խմբի բարձրագույն պիլոտաժի հնարքների կատարմանը:

Վերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերին վարձատրում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները:

Վերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը ներկայացնում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը 1959 թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Միացյալ Նահանգներ Միկոյանի պատմական այցի ժամանակ: