Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՎԱՆՔ ԳՅՈՒՂԻ ՍՊԻՏԱԿ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Իշխանասարի հարավարևելյան լանջին, Հադրութ քաղաքից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է Արցախի չքնաղագույն գյուղերից մեկը՝ Վանքը, որն իր անունն ստացել է Սպիտակ Խաչ վանքի անունից։ Հադրութցիներն ու շրջակա բնակավայրերի բնակիչներն առանձնահատուկ սիրել են վանքը, որը դարձել է նրանց ամենապատվելի սրբատեղին։ Այստեղից Հադրութ քաղաքն իր շրջակա գյուղերով ասես ափիդ մեջ լինի։

ԱՐՑԱԽԻ ՏՈՂ ԳՅՈԻՂԸ

Տողասար լեռան լանջին է գտնվում Հադրութի շրջանի գեղատեսիլ գյուղերից մեկը՝ Տողը։ Արցախի հնագույն պատմություն ունեցող գյուղերից է Տողը, որի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարում։ 10-րդ դարում ունեցել է 10 հազար բնակիչ։ 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը։

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԸ

-Տղե՛րք, շարժվեցինք: Պատգարակը զգույշ բարձրացնում եք ու իմ ետևից,- Սաքոն էր…
-Սաքո՛, դանդաղ գնա, հետևիցդ հասնենք, կերած-խմած վիրավոր ենք, է՜, տանում,- կատակեց Գոռը:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԴՎԻՆՈՒՄ

Հայոց 12 մայրաքաղաքներից 7-րդը՝ Դվինը, հիմնադրվել է Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ թագավորի կողմից 330-338 թվականներին։ 336 թ. արդեն հռչակվել էր Հայոց մայրաքաղաք։ Կարճ ժամանակահատվածում մոտ 400 հա տարածք ունեցող քաղաքի բնակչությունը 100 հազարից անցել է:

«ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ». ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՎԱՅՐԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ Է ԱՌՆՈՒՄ

«Կարմիր բլուր» հնավայրը, որն այսօր հիրավի համարվում է Ուրարտուի եւ տարածաշրջանի երկաթե դարի հնագիտությանը վերաբերող կարեւորագույն հայտնագործություններից մեկը, շարունակում է զարմացնել իր հարստությամբ: Օրերս այցելեցինք հնավայր, որտեղ պեղումները շարունակվում են, շրջեցինք տարածքով, հետեւեցինք ընթացող աշխատանքներին, զրուցեցինք դրանք իրականացնող գիտնականներից մեկի՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ:

ՀԱՅԵՐՆ ՈՒ ՇՈՒՄԵՐՆԵՐԸ

Բանաստեղծ, հայագետ Արմեն Դավթյանն այժմ աշխատում է Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնում։ Արդեն 20 տարի է, ինչ զբաղվում է շումերագիտությամբ:

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ

Տումին Արցախի հնագույն բնակավայրերից է։ Պատմագիրների հիշատակությունները և մեզ հասած հուշարձանները վկայում են, որ Դիզակի իշխանության կենտրոնն է եղել ներկայիս Հադրութի շրջանի Տումի գյուղը։ Անտառախիտ լեռներով, հանքային ջրերով, սառնորակ աղբյուրներով ու բազմաթիվ պատմական հուշարձաններով հարուստ գեղատեսիլ Տումին գտնվում է Իշխանագետի վտակ Շնաքար գետի ափին, Դիզափայտ լեռան ստորոտին։