Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#8 (1279) 6.03.2019 – 12.03.2019

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԿԴԱՌՆԱՐ 60 ՏԱՐԵԿԱՆ

Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 60 տարեկան։ Արդեն 20 տարի նա իր երկրում ապրում է ոգեղեն ներկայությամբ՝ որպես հաղթանակի շունչ ու փայլ, որպես Սպարապետ հայոց նորագույն պատմության…

ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈՓՈԽ Է...

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի գերխնդիրը անձնակազմի մասնագիտական հմտությունների, մարտական պատրաստության կատարելագործումն է: Ցանկացած միջոցառում միտված է այդ նպատակի ապահովմանը՝ զենք մաքրելուց մինչև զորավարժության անցկացում:

ԽԵՆԹ, ՊԱՐԶ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ...

Նա երկնքից չէր իջել, գալիս էր իր տոհմիկ հորական տնից, հայրենի Արարատ գյուղից, ուր աչք էր բացել Սուրբ լեռան պատկերի առաջ, եւ բովանդակ հայության նման լեռը տպվել էր նրա գիտակցության մեջ՝ որպես գերեվարված հայրենիքի խորհրդանիշ, որից դանդաղ մխում էր վրեժխնդրության վճիռը։

«ՄԵՐ ՀՊԱՐՏ ԼԵՌՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԵՆ»

Առաջինը, որ աչքի է զարնում դիրքի տարածքում, նրա պահապանների անօրինակ հոգածությունն է: Այստեղ ստեղծված են լիարժեք կենսագործունեության բոլոր պայմանները: Ամուր ու պաշտպանված պատերից ներս մի ամբողջ զինվորական տնտեսություն է` լողասենյակով, արևային վահանակով, տեսադիտարկման սարքերով, կահ-կարասիով:

ԶԻՆՎՈՐ ԵՆՔ ԸՆԴՄԻՇՏ

Հրանտ Սարկիսովը ապրիլյան պատերազմի մասնակից է, ծառայել է Թալիշում:

15-1-1-0

Հաղթական զինվո՛ր հայոց,
Խիզախ, արի ու քաջ,
Դու չես տեսել ու չես տեսնի
Պարտություն, նահանջ:

ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ

Զորամասում անցկացվեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքներ: Գործնական վարժանքների ընթացքում կատարելագործվեցին անձնակազմի մասնագիտական հմտությունները, մարտական խնդիրների կատարման ժամանակ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության աստիճանը: