Բանակ և հասարակություն

Աշխարհում ամենաշատը երեխաներն ունեն պաշտպանության, սիրո ու խնամքի կարիք: Բերձորի երեխաներն` առավել եւս, որովհետեւ նրանք ապրում են մի երկրում, որի յուրաքանչյուր խաղաղ լուսաբացի եւ անխռով գիշերվա համար մեծերը զօր ու գիշեր զենքը ձեռքին հսկում են հայրենիքի դարպասները:

Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով, որ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925 թ.-ին` Ժնևում երեխաների իրավունքների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:

…Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն. մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին, և այդ պատճառով այդ պետությունը կոչվեց հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն: Ու քանի որ մեր ժողովրդի պատմության մեջ նման բան նախկինում երբեք չէր եղել, այդ պետությունը կոչում ենք նաև ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Հայոց բանակի փառապա՛նծ զինվորներ և սպաներ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Վեհափա՛ռ Տեր,
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն. մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին, և այդ պատճառով այդ պետությունը կոչվեց հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն:

Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհի երկայնքով Արցախյան ազատամարտի, քառօրյա պատերազմի եւ Սարդարապատի ճակատամարտի հերոսների նկարներն են: Այստեղ շտապող կարմիր, կապույտ, ծիրանագույն գլխարկներով հազարավոր քաղաքացիները, սփյուռքից ժամանած հայրենակիցները, օտարերկրյա հյուրերը մի պահ կանգ են առնում՝ հիշելու եւ հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին, ապա զբաղեցնում են իրենց տեղերը՝ մասնակցելու Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառմանը: