Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՐԱՆԸ ՀԵՏ Է ՄՂԵԼ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերը Կարմիր ծովը Ադենի ծոցին կապող Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցում կիրակի օրը հետ են մղել իրանական բեռնանավի վրա Սոմալիի 40 ծովահենների երկու հարձակում:
Իսկ ապրիլի 4-ին իրանական ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները Մալդիվյան կղզիների ու Աֆրիկյան մայրցամաքի միջև ընկած տարածքում հաջողությամբ իրականացրել էին բրազիլական դրոշի ներքո նավարկող և շաքարավազ տեղափոխող „Eglantine” բեռնանավը ծովահեններից ազատելու գործողությունը:

ՆԻԳԵՐԻԱՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԶՈՐՔԵՐ ԿՈՒՂԱՐԿԻ ԳՎԻՆԵԱ-ԲԻՍԱՈՒ

Երկրի պաշտպանության նախարար Հալիլու Մուհամադը հաստատել է, որ Նիգերիան մինչև մայիսի 18-ը 500-ից 600 զինվորական կուղարկի Գվինեա-Բիսաու, որտեղ ապրիլի 12-ին երկրի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ զինվորական հեղաշրջում էին իրականացրել և ձերբակալել պետության նախագահին, վարչապետին ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետին:

ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՅՆՆԵՐՆ ՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԸ

«The Washington Times» թերթի հավաստմամբ, Ռուսաստանը շուտով կստորագրի Տաջիկստանում ռուսական ռազմակայանների գտնվելու ժամկետը ևս 49 տարով երկարաձգելու պայմանագիրը: Մինչդեռ Տաջիկստանի իշխանությունները հույս ունեն, որ ՌԴ նոր նախագահ Վլադիմիր Պուտինը կմեղմացնի Մոսկվայի դիրքորոշումն ու ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարացման դիմաց էներգակիրների մատակարարմամբ կաջակցի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովի վարչակարգին:

ԵՄԵՆՈՒՄ «ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ» 30 ՄԱՐՏԻԿ Է ՈՉՆՉԱՑՎԵԼ

Երկրի հարավում գտնվող Էլ-Խուրուր բնակավայրում կիրակի վաղ առավոտյան իրականացված լայնածավալ գործողության ընթացքում կառավարական ուժերը նաև ռազմական ինքնաթիռներ ու ծանր հրետանի են կիրառել:
Իսկ ահա Զանջիբար վարչական կենտրոնում ու նրա մերձակայքում նույն օրը իսլամ գրոհայինների հետ բախումների ընթացքում զոհվել է կառավարական ուժերի 12 զինվոր:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԿԻՐԱՌԻ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ

Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները պայմանավորվել են նոր պատժամիջոցներ կիրառել Դամասկոսի նկատմամբ։ Մասնավորապես, կսառեցվեն Բաշար Ասադի վարչակարգին ֆինանսական աջակցության ցուցաբերման համար կասկածվող ևս երկու ընկերության և երեք անձանց բանկային հաշիվները: Սա Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների թվով 15-րդ փաթեթն է:

ԻՆԴՈՆԵԶԻԱՆ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՀՄՄ-3-ՆԵՐ

Մի քանի օր առաջ Ինդոնեզիան ստորագրվել է ռուսական արտադրության 37 հատ ՀՄՄ-3-ների ձեռք բերման մասին գործարքը, որի ընդհանուր գումարը կազմում է 114 միլիոն ԱՄՆ դոլար: Զրահատեխնիկան նախատեսված է երկրի ծովային հետևակի կորպուսի համար: Ինդոնեզական կողմը հայտնել է, որ “Рособоронэкспора-ը պարտավորվել է փոխանցել որոշ տեխնոլոգիաներ, ինչպես նաև Ինդոնեզիայի ծովային հետևակին օգնել զրահամեքենաների շահագործման հարցում:

ՆՈՐ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՀԱՄԱՐ

Հակաօդային պաշտպանության սպառազինություն արտադրող ռուսաստանյան “Алмаз-Антей” կոնցեռնը ծրագրում է մինչև տարեվերջ ավարտել ցամաքային “Витязь” համալիրի հիմքի վրա ստեղծված նավային բազավորման “Полимент-Редут” զենիթահրթիռային համալիրի փոձարկումները: Երկու համակարգերում էլ օգտագործվում են նույն` 9М96 տիպի հրթիռները: Կոնցեռնի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ փորձարկումների առաջին փուլն ավարտվել է, և այժմ անհրաժեշտ է միայն ռազմանավ, որից էլ կատարվեն ծովային փորձարկումները: