Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ՀԵՏ Է ՄՂԵԼ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՀԱՐՁԱԿՈՒՄ



Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերը Կարմիր ծովը Ադենի ծոցին կապող Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցում կիրակի օրը հետ են մղել իրանական բեռնանավի վրա Սոմալիի 40 ծովահենների երկու հարձակում:

Իսկ ապրիլի 4-ին իրանական ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները Մալդիվյան կղզիների ու Աֆրիկյան մայրցամաքի միջև ընկած տարածքում հաջողությամբ իրականացրել էին բրազիլական դրոշի ներքո նավարկող և շաքարավազ տեղափոխող „Eglantine” բեռնանավը ծովահեններից ազատելու գործողությունը: 36-ժամ տևած գործողության արդյունքում գերի էին վերցվել „Eglantine”-ը գրաված բոլոր 13 ծովահենները, իսկ բեռնանավը ստացել էր աննշան վնասվածքներ: Բայցևայնպես ծովահենների կողմից որպես կենդանի վահան օգտագործվող իրանցի երկու նավաստիներ զոհվել էին, ևս մեկը`վիրավորվել:

Իրանական ռազմանավերն Ադենի ծոցում անվտանգ նավարկության նպատակով պարեկություն են իրականացնում 2008 թվականից, երբ ծովահենները գրավեցին իրանական երկու բեռնանավ:

Դրանից հետո Թեհրանն այս հատվածում որևէ նավ չի կորցրել, սակայն միայն վերջին տարվա ընթացքում միայն ծովահենների հետ ունեցել է 44 լուրջ զինված բախում:

Խորագիր՝ Նորություններ


15/05/2012