Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԾԱՎԱԼՎԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՏԵՐ



ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՊՆ վարչական համալիրում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Ստուգվում է զորատեսակների և ստորաբաժանումների՝ պլանավորման ու ապահովման աշխատանքների արդյունավետությունը, ներկայացվում են զորքերի ղեկավարման նոր մոտեցումներ։
Զինված ուժերի ղեկավար կազմի առաջադրած խնդիրների իրականացման նպատակով ձևավորված ստորաբաժանումներն ու աշխատանքային խմբերը վերլուծում են տարբեր սցենարներ, կայացնում որոշումներ և հանդես են գալիս զեկույցներով։

Խորագիր՝ Նորություններ


14/05/2024