Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԳԵՐԻԱՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԶՈՐՔԵՐ ԿՈՒՂԱՐԿԻ ԳՎԻՆԵԱ-ԲԻՍԱՈՒ



Երկրի պաշտպանության նախարար Հալիլու Մուհամադը հաստատել է, որ Նիգերիան մինչև մայիսի 18-ը 500-ից 600 զինվորական կուղարկի Գվինեա-Բիսաու, որտեղ ապրիլի 12-ին երկրի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ զինվորական հեղաշրջում էին իրականացրել և ձերբակալել պետության նախագահին, վարչապետին ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետին:

Դրան հետևեց Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցության անդամ պետությունների կողմից պատժամիջոցների կիրառումը, ինչից հետո զինվորական խունտան ստիպված եղավ ընդունել մեկ տարվա ընթացքում երկրում քաղաքացիական իշխանություն հաստատելու պահանջը, սակայն չկատարեց իրավակարգի վերահսկողության իրավունքը տարածքային զինվորական իշխանություններին փոխանցելու խոստումը:

Խորագիր՝ Նորություններ


15/05/2012