Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԻ՝ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐ



Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր:

Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ է տալիս բարձր մակարդակով կազմակերպելու ծառայությունը, մարտական պատրաստության ամբողջ ծրագիրը:

Խորագիր՝ Նորություններ


22/05/2024