Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ



ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸԶինված ուժերում անցկացված ռազմավարական  հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։

Ռազմավարական  հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում ներդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների գործողությունները, խաղարկվել իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 14-ին։

Խորագիր՝ Նորություններ


21/05/2024