Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԽՈՆԱՐՀՈՒՄ

Հարգելի «Հայ զինվորի» խմբագրություն, ես ձեր կայքի մշտական ընթերցողներից եմ: Սիրում եմ այն ամենը, ինչ կապված է մեր բանակի, մշակույթի եւ հայրենիքի հետ: Օտարության մեջ իմ սերը հետզհետե մի տեսակ պաշտամունքի է վերածվել:
Ինձ ուրախացնում է, որ ձեր թերթը Արցախյան ազատամարտի մասնակիցներին ու ընկած հերոսներին հավասար երախտիքի ու մեծարանքի էջեր է տրամադրում նաեւ Հայրենական մեծ պատերազմում կռված եւ զոհված մարտիկներին: Եվ այդպես պետք է լինի, քանզի ճշմարիտ է ասված` վաղվա օրվա հաջողությունների գրավականը, երեկվա օրը, մարդկանց, հերոսներին չմոռանալն է: Արցախյան հերոսամարտում մեր քաջերը դարձան Հայրենական մեծ պատերազմում հերոսության ու անձնազոհության ոսկե էջեր գրած իրենց հայրերի ու պապերի քաջագործությունների շարունակողները…

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԷՎԵՐԵՍՏԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՄՏՔԻՑ

Մարտական գործողությունների ընթացքում վիրավորված բրիտանացի հինգ զինվորական վետերաններ, որոնցից չորսը վիրավորվել են Աֆղանստանում թալիբների դեմ մղված մարտերում, իսկ հինգերորդը` Իրաքում, անվտանգության նկատառումներով հրաժարվել են Էվերեստը հաղթահարելու մտադրությունից, քանի որ տարվա այս ժամանակի համար արտասովոր տաք եղանակի պատճառով ակտիվացել են քարաթափումներն ու ձնահյուսքը:

ԲԵԼԳԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ

Վրացական իրավապաշտպան Մերաբ Բլադաձեի նախաձեռնությամբ բելգիական դատարանը քննության կառնի մի գործ, որով Վրաստանի նախագահը մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցանքների, 2007 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման, 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմի հրահրման, ինչպես նաև իր քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:

ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ

Ռուսաստանի կառավարության նոր նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պաշտպանական պետական պատվերի տեղադրման ու կատարման արդյունավետության բարձրացման և վերահսկողության խստացման նպատակով ՌԴ ապագա կառավարությունում անհրաժեշտ է ստեղծել նոր համակարգ, որը կգործի ՌԴ կառավարության կազմում:

ՌՈՒԱՍԱՏԱՆՅԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻՑ ՈՉ ՇՈՒՏ

«Մեքենաշինության գիտաարտադրական միավորում» ռազմարդյունաբերական համալիրի գլխավոր տնօրենի ռազմավարական նշանակության համալիրների գծով տեղակալ Անդրեյ Գորյաևի համոզմամբ, ռուսաստանյան նոր 100 տոննանոց և հեղուկ վառելիքով աշխատող հրթիռը, որը կփոխարինի հայտնի Р-36М2 «Воевода»-ին (արևմտյան դասակարգմամբ` «Сатана») և ունակ կլինի հաղթահարելու ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգը, լավագույն դեպքում պատրաստ կլինի 2022 թվականին: Վիճակագրությունը վկայում է, որ նոր սերնդի հրթիռի մշակման համար անհրաժեշտ է լինում առնվազն 10 տարի: Ընդսմին, մշակման ու փորձարկման ժամկետները մեծապես պայմանավորված են նաև մտահղացման մշակվածությամբ, նորարարական կամ նախորդների շարունակությունը լինելու հանգամանքով:

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՍԹՐԵՍԸ` ՔԱՂՑԿԵՂԻ ԱՃԻ ՊԱՏՃԱՌ

Մասնագետների պնդմամբ, բնապահպանական աղետալի իրավիճակն ու հետպատերազմյան սթրեսը Չեչնիայում հանգեցրել են քաղցկեղով հիվանդացության կտրուկ աճի: Եթե նախկինում այս հիվանդությունը պատուհասում էր հիմնականում 50-60 տարեկաններին, ապա այժմ հիվանդացության տարիքային շեմը իջնելով հասել է 25-30 տարեկանի: Ներկայում հանրապետությունում ավելի քան 16.000 մարդու օրգանիզմում հայտնաբերվել են չարորակ նորագոյացություններ, և այդ թիվն ամեն տարի ավելանում է շուրջ 3.500-ով:
Չեչնիայի կառավարությունը բանակցություններ է վարում իսրայելյան մի մասնավոր ընկերության հետ հանրապետությունում մասնագիտացված ախտորոշիչ կենտրոն կառուցելու համար:

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵՑ ՌԴ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նրանք մեղադրվում են Քադաֆիի վարչակարգին աջակցելու մեջ:
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Միխայիլ Մարգելովը հայտարարել է, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում նրանց հայրենիք վերադարձնելու համար: Նա միաժամանակ հայտնել է, որ ներկայում կան արտասահմանյան պետություններում տարբեր մեղադրանքներով ձերբակալված ՌԴ մի քանի հազար քաղաքացիներ: