Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ



Ապրիլի 16-ին ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը ներգրավված զինծառայողները ֆիզիկական պատրաստություն առարկայի քննության շրջանակում ստուգարք են հանձնել մեկ կիլոմետր վազք վարժաձևից։

Քննության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ատեստավորման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Խորագիր՝ Նորություններ


16/04/2024