Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ



Ռուսաստանի կառավարության նոր նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պաշտպանական պետական պատվերի տեղադրման ու կատարման արդյունավետության բարձրացման և վերահսկողության խստացման նպատակով ՌԴ ապագա կառավարությունում անհրաժեշտ է ստեղծել նոր համակարգ, որը կգործի ՌԴ կառավարության կազմում:

Մեդվեդևն անթույլատրելի է համարել ստեղծված իրավիճակը, երբ պետական պաշտպանական պատվերին հատկացված գումարը լրիվությամբ չի իրացվել. «Առավել ցավալի է, երբ խոսքը վերաբերվում է երկար սպասված գումարներին»:

Մեդվեդևը հատուկ շեշտել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների տեխնիկական վերազինման, կատարվող ներդրումների ծավալի մեծացման ու անարդյունավետ արտադրություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, նշելով, որ պետական պաշտպանական պատվերի կատարման գործում ընդգրկված և´ մասնավոր, և´ պետական ձեռնարկությունները պետք է այդ ներդրումներին պատրաստ լինեն թե´ ինտելեկտուալ և թե´ ենթակառուցվածների առումով ու ազատվեն անցյալից ժառանգած ողջ անպետք բեռից, ինչի արդյունքում բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը:

Խորագիր՝ Նորություններ


10/05/2012