Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Քադաֆիի վարչակարգին աջակցելու մեղադրանքով Լիբիայի բանտերում գտնվող Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիները միջամտելու խնդրանքով դիմել են իրենց պետությունների նախագահներին: Նրանցից Ալեքսանդր Շադրովը, որ ձերբակալվել է անցած օգոստոսին, հայտարարել է, որ իրենք նման քայլի են դիմել արդար դատավարության անցկացման որևէ հույս չունենալու պատճառով, իսկ Լիբիայում ՌԴ դեսպանատունը չունենալով բավարար լիազորություններ, չի կարողանում լուրջ քայլեր ձեռնարկել: Կալանավորները նաև կարծում են, որ Լիբիայում քաղաքական դիվիդենտներ շահելու համար ինչ-որ ուժերի ձեռնտու է հունիսին կայանալիք ընտրությունների նախօրեին երկրում ունենալ օտարերկրացի կալանվորներ և դատավարություններ բեմադրել:

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՍՈՉԻՈՒՄ ԽՈՇՈՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՆԽՎԵԼ

Ռուսաստանի ու Աբխազիայի հատուկ ծառայությունները օլիմպիական Սոչիում 2012-2014 թվականներին ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են “Имарат Кавказ” միջազգային ահաբեկչական կազմակերպության աբխազական թևի երեք ղեկավարների:

ՊՈՒՏԻՆԸ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՌԴ նախագահը ռուսաստանյան պաշտպանական արդյունաբերության համալիրին ներկայացվող նոր պահանջներին նվիրված խորհրդակցությունում հայտարարել է, որ 2012 թվականի պաշտպանական պետական պատվերի մեկ երրորդն առ այսօր տեղաբաշխված չէ և պաշտպանության նախարարությունից ու կառավարությանը կից ռազմարդյունաբերական հանձնաժողովից պահանջել է զեկույց ներկայացնել իրավիճակի պատճառների մասին:

ԱՌԱՋՆԱԳԻԾՆ ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ

Ազգային բանակի ինժեներական ստորաբաժանումներն ստեղծվեցին Արցախյան պատերազմի թեժ օրերին, սեպտեմբերի յոթին լրանում է զորատեսակի քսանամյակը։ Ստեղծման օրից մինչ այժմ զորատեսակի ստորաբաժանումները վիթխարի աշխատանք են կատարել մեր երկրի սահմանների պաշտպանությունն ամրապնդելու, թիկունքի և առաջնագծի կապն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Նախապատրաստվելով զորատեսակի հոբելյանական տարեդարձին, գնդապետ Արա Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի ստորաբաժանումները, միաժամանակ, ձգտում են հավուր պատշաճի պատրաստվել աշնանը նախատեսված գլխավոր ռազմական տեսչության ստուգումներին։

ՄԵՐ ԿՌԻՎՆ ՈՒ ՄԵՆՔ

Երբ մարտական ընկերներն են հանդիպում, իրար գլխի հավաքվում, կողմնակի մարդը (ասենք լրագրողը), հավատացեք՝ ավելորդ է: Մանավանդ՝ նրանց զրույցին միջամտելու, ավելորդ, հաճախ նաև անտեղի հարցեր տալու կարիքը չկա: Թերևս ամենախոհեմը լուռ մի կողմ քաշվելն ու նրանց զրույցը` անմիջակա՜ն, մանկակա՜ն, ունկնդրելն է…

Ա՛Յ ՄԱՐԴԻԿ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ...

«Հազար ինը հարյուր քառասուներեք թվականի՝ պատերազմներին հատուկ անսիրտ ձմռանը Ահնիձորի մի խումբ բարձրդասարանցիներ իրենց սովորական ոտքով գնալն ու վերադարձն էին անում հարեւան գյուղի միջնակարգ դպրոցից։ Կերակրողները պատերազմում էին, երեխաները՝ կիսասոված, եւ հորաքույրը Դավթյան Արտաշի հետ իրենց այգու խնձորներից էր դրել՝ «Մի քիչ կպահի քաղցի զգացումը»։
Ճանապարհը Սուրբ Զորավար խաչի կողքով էր, եւ Արտաշը մտնում է կիսախոնարհ մատուռ, խնձորների մի մասը դնում է խաչքարի մոտ ու լսելի աղոթում. «Աստված ջան, թող սա մատաղ լինի իմ Տելո (Տելեմաք) ախպոր համար, որ նա անփորձանք վերադառնա կռվից»։

ԴԺՎԱՐԻՆ ԸՆԹԱՑՔ

Հուլիսի 15-ին հայկական ուժերը, զարգացնելով հակահարձակումը, Մարտակերտի ճակատում ազատագրեցին Սարսանգի ջրամբարի հիդրոհանգույցը, իսկ Ասկերանի ճակատում՝ Նախիջևանիկ գյուղը:
Հուլիսի 16-ին ԱՊՀ պաշտպանության նախարարների համատեղ խորհրդակցությունում մարշալ Շապոշնիկովը հայտարարեց, որ ԱՊՀ զինված ուժերը պետք է խաղաղապահ առաքելություն իրականացնեն Տաջիկստանում ու Մոլդովայում, իսկ Ղարաբաղում նույնը կատարել չեն կարող, քանի որ դրան դեմ է Ադրբեջանը, որի տարածքում է գտնվում Լեռնային Ղարաբաղը…