Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՀՊ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ

Ռուսաստանյան ռազմարդյունաբերության առաջատարներից “Алмаз-Антей”-ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մենշչիկովը հայտնել է, որ, ի տարբերություն Միացյալ Նահանգների, Ռուսաստանը շարունակում է ինքնաթիռների վրա տեղակայվող հակաօդային ու հակահրթիռային լազերային սպառազինության մշակումը: Հայտնի է, որ ԱՄՆ-ում այս աշխատանքներն իրականացվել են շուրջ 16 տարի, և 2010 թվականի փետրվարին նման զենքի միջոցով ոչնչացվել է հեղուկ վառելիքով աշխատող բալիստիկ հրթիռ: Այնինչ, ըստ եղած տեղեկությունների, այդ աշխատանքները 2011 թվականին դադարեցվել են:

ԱՄՆ-Ը ՆՈՐ ՀԱԿԱՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

Չիկագոյում մայիսի երրորդ տասնօրյակում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ ռազմածովային ուժերը հաջողությամբ են իրականացրել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի մաս կազմող նոր` ծովային բազավորման երկրորդ սերնդի «Standard Missile-3 (SM-3) Block 1B» հակահրթիռի արդիականացված տարբերակը, որը բավականին մտահոգում է Մոսկվային: Հավայան կղզիների մերձակայքում արձակված նոր հակահրթիռը հաջողությամբ խոցել է գործողության փոքր շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռը:

«БМД-4М»-Ը` ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ

ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի հերոս Վլադիմիր Շամանովը հայտնել է, որ 2016 թվականին կսկսվի այս դեսանտային մարտական մեքենայի «լրիվ թվայնացված» տարբերակի արտադրությունը: Այն կունենա հեռանկարային հետևակի մարտական մեքենաների համար ներկայում մշակվող կառավարման ավտոմատ համակարգ, իսկ զրահապատ պաշտպանության ուժեղացումից հետո կբավարարի դեսանտայինների բոլոր պահանջները:

ԼԻՏՎԱՑԻ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ… ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐ

Երկրի խորհրդարանի ընդունած որոշման համաձայն` 1990 թվականի մարտի 11-ից հետո, երբ Լիտվան հռչակեց իր անկախությունը, ուժի միջոցով խորհրդային բանակ զորակոչված, դասալքության համար ազատազրկված, «բռնություններից վախենալով» զինվորական ծառայության վերադարձած և կամ զինծառայությունից թաքնված անձինք համարվեցին 1939-1990 թվականների օկուպացիայից տուժածներ, ուստի որպես փոխհատուցում միանվագ կստանան 4.000 լիտ` մոտ 45.000 ՌԴ ռուբլուն համարժեք գումար: Խոսքը վերաբերում է 1.562 հոգու:
Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոր օրենքը թույլ կտա «վերականգնել պատմական ու սոցիալական արդարությունը»:

ԱՆԽՆԱ ՊԱՅՔԱՐ… ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հարավկորեական հեղինակավոր աղբյուրների պնդմամբ, ԿԺԴՀ-ում վերջին տարիներին առնվազն երեք մարդակեր հրապարակային մահապատժի է դատապարտվել: Այդ մասին են վկայում հյուսիսկորեացի 230 փախստականի պատմածները: Նրանցից մեկն անգամ կարողացել է իր հետ Հարավային Կորեա անցկացնել նաև նման մի քրեական գործի նյութեր: Ընդ որում, նկատվել են նաև մարդու միսը սև շուկայում ոչխարի մսի անվան տակ վաճառքի փորձեր:

ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՆ ԼԻԲԻԱՅԻՑ ՊԱՂԵՍՏԻՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՀՐԹԻՌՆԵՐ

Պաշտոնական Կահիրեն հայտարարել է, որ երկրի արևմուտքում առգրավել է երեք բեռնատարով տեղափոխվող ականանետներ ու «երկիր-երկիր» դասի 50 հրթիռ: Ենթադրվում է, որ թանկարժեք ու մահաբեր բեռը ձեռք է բերվել Լիբիայի թալանված զինապահեստներից և տեղափոխվում էր Գազայի հատված` հանձնելու ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին:

45.000 ԵՎՐՈ` ԳՆԴԱԿԱՀԱՐՎԱԾ ԴԱՍԱԼԻՔԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է այդքան գումար վճարել Սվետլանա Պուտինցևային: Նրա որդին գնդակահարվել էր պատժախցից փախուստի փորձ կատարելու ժամանակ:
Պարտադիր ժամկետային զինծառայող Վալերի Պուտինցևը 2002 թվականի փետրվարին ինքնակամ լքել էր զորամասը, երեք օր անց բռնվել ու տարվել պատժախուց: