Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Ասում են՝ տարեց մամիկն արդեն հոգնել էր ամեն օր ծեծված, ջարդված որդուն տուն ընդունելով ու մի օր էլ այսպես դիմում է որդուն.
-Բավական եղավ կռիվների մեջ ընկնես, տղա՛ ջան, էդ ինչի ուրիշ տղաները ամեն օր տնից դուրս կգան ու առանց պատառոտված շորերի, առանց ծեծուջարդի տուն կգան:
– Մարե, նրանց մեր կքրվին, նրանք ձեն չըն հանի:

ՈՎ Է ԻՍԿԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Ես բանաստեղծ չեմ, զինվորական եմ, բայց մեկ-մեկ հոգեկան խռովքի կամ ոգևորության պահերին գրիչը ձեռքս եմ առնում ու թղթին եմ հանձնում մտքերս: Սիրո մասին էլ եմ գրում, անարդարությունների մասին էլ, բայց իմ սիրած թեման հայրենիքն է, այն հողը, որի վրա ապրում եմ, որի համար պայքարել եմ… Լա՞վ եմ գրում` չգիտեմ, ընկերներս հավանում են, ոգևորում… Այդքանն էլ է ինձ բավական. գոնե մի քանի հոգի սիրով կարդում են: Հիշում եմ, երբ փոքր էի ու մասնակցում էի բանաստեղծ Արևշատ Ավագյանի խմբակին, նա ասում էր` բանաստեղծները գրում են այն մի հոգու համար, որն իրենց կհասկանա: Հիմա ես էլ գրում եմ այն մի քանի ընկերներիս համար, որոնք գրածներս կարդում ու հավանում են:

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ

Թվում է՝ 1915 թվականի Մեծ եղեռնի մասին մենք վաղուց արդեն ամեն ինչ գիտենք, բոլոր մանրամասներին տեղյակ ենք։ Այդպես չէ՝ արդեն քանի տարի իմ գրասեղանի դարակներում խունանում են արաբկիրցի Հովհաննես Ջաղացպանյանի, տրապիզոնցի Գոհար Սարյանի, տենտիլցի Գրիգոր Թեմեճիկյանի, սեբաստացի Հովհաննես Անդրեասյանի ձեռագիր հուշերը, որոնց ամեն անգամ սարսուռով եմ անդրադառնում եւ չեմ պատկերացնում հայի, որ կարողանա երբեւէ սառնասրտորեն ընթերցել, առավել եւս՝ հրատարակել դրանք։

ՄԵՆԱՄԱՐՏ

Անիմաստ լռություն էր։ Կրակոցների եւ պայթյունների որոտին սովոր զինվորները ձանձրանում էին, սպասում մարտերի սկսվելուն։ Այդ անիմաստ լռության մեջ կրակոցի ձայն լսվեց, եւ զինվորներից մեկը թուլացած սահեց խրամատի մեջ։ Հենց այնպես, լռության նման անիմաստ զոհ էր։ Թշնամու նշանառուն դարանակալ հսկում էր, խախտում երկկողմանի պայմանավորվածությունը։ Բայց վերեւից հրաման կար` չխանգարել բանակցությունները։ Հրամանատարի սիրտը կատաղությունից ճաքում էր.
-Ես ձեր բանակցությունները… Իզուր տեղը զինվոր կորցրի։- Ապա չդիմացավ, կապվեց վերեւի հետ, հայհոյեց, ասաց, որ էլ չի կարող անգործ նստել։- Գիշերը մտնելու եմ,- ասաց,- էդ սնայպերի մերը…

ԽՈՍՔ ԶԻՆՎՈՐԻՆ

Սիրելի՛ զինվոր, նախորդ հոդվածում քեզ հետ խոսեցի քրիստոնեական սիրո մասին, այժմ ուզում եմ քեզ հետ խոսել քրիստոնեական խոնարհության մասին, որի իմացությունն ու գործադրումը ևս շատ անհրաժեշտ է ծառայությանդ ընթացքում: Նախ՝ արի միասին հասկանանք, թե ո՞րն է խոնարհությունը: Ահա թե ինչ է ասում Եկեղեցու նշանավոր հայրերից Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցին կատարյալ խոնարհության մասին. «Կատարյալ խոնարհը, որքան էլ մեծամեծ շնորհներ, ունեցվածք, պատիվ ու մեծություն ունենա, իր մասին նվաստ կարծիք ունի. իր ունեցած առավելությունները չի տեսնում, այլ կամենում է իր թերությունները տեսնել՝ դրանք շտկելու համար, որով է՛լ առավել է արժանանում Աստծո շնորհներին»:

ՀՈԳՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշնչյան այս երեք մեջբերումները սպառիչ պատասխան են տալիս, թե ինչ ենք լինելու, երբ հետեւենք Քրիստոսի հանձնարարություններին:
Հիշենք նաեւ, որ դարեր շարունակ Քրիստոսի բազմաթիվ հետեւորդները պարզ, հասարակ ու սովորական մարդիկ էին: Առանձնապես ոչ մի յուրահատուկ բան նախապես չէր եղել նրանց հետ կամ նրանց միջոցով: Հետո, ինչպես տեղի ունեցավ Պետրոսի եւ աշակերտների հետ, Նրանք Սուրբ Հոգով լցվեցին, եւ նրանց կյանքը փոխվեց:

«Լեռնային Հայաստան» առողջարանում զինծառայողների հետ հանգստանում էին զոհված ազատամարտիկների կանայք, մայրեր, հարազատներ: Ամեն անգամ, երբ հավաքվում էին, նստում միջանցքի նստարաններին և զրույցի բռնվում, սևազգեստ մի մայր իր համեստ պահվածքով, բազմոցի մի անկյունում նստած, համարյա միշտ լսողի դերում էր: Միջամտում էր հազվադեպ: Սակայն դեմքին միշտ մի թեթև, բարի ժպիտ էր խաղում: