Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՄԵՐ ՀԱՎԱՏԻ ԵՎ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻՆ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի պետ, գնդապետ Ս. Խաչատրյանի հետ շրջում ենք «Եռաբլուրի» տարածքում: Ընդհանուր տարածքն կազմում է 29 հեկտար, որից 8 հեկտարը անտառապատ է, կանաչապատ ու ծաղիկներով եզրապատված իր ճեմուղի ճանապարհներով: Նախկինում այստեղ անտառապատ երեք բլուրներ են եղել: Երևանցիները հանգստի և տոնական օրերին բարձրացել են այստեղ:

Հայ հեթանոսական աստվածների արձանները դրվել են Հայաստանի զանազան պաշտամունքային կենտրոններում։ Դրանցից շատերի գտնվելու վայրն այսօր հայտնի է շնորհիվ ձեռագիր մեր մատյանների։

Հայրենասիրությունը հայրենիքի գեղեցկությունները բարձրաձայն գովերգելն ու քեֆի սեղանների շուրջ հայրենիքի համար «կուրծք ծեծելը» չէ, հայրենասիրությունը յուրաքանչյուրի առօրյա տքնանքն ու նվիրված աշխատանքն է, ահա այս համոզմանն է «Patriotic Armenian Music – «Հայկական հայրենասիրական երգեր» ֆեյսբուքյան էջի հիմնադիր և ղեկավար Տիգրան Բարսեղյանը: Եվ ընդհանրապես, ի՞նչ է հայրենիքը, որտե՞ղ փնտրել հայրենասերին, ինչպիսի՞ սերունդ է մեծանում և արժանի՞ է արդյոք իր նախնիների թողած ավանդներին ու ավանդույթներին: Հենց այս և նման հարցերի պատասխաններին է հետամուտ Գարիկ Ավետիսյանի պատրաստած հարցազրույցը:

Արցախ աշխարհի Մյուրիշեն գյուղի հերոսական օրերից մեկն էր: Գարունը նոր էր վերջացել ու իր շունչն էլ ամբողջովին տարել էր իր հետ: Անասելի շոգ էր, տոթ: Ճիշտ է՝ գարնան շունչը չէր զգացվում, սակայն ամենուր` սարալանջերին, ձորերի շուրթերին, ժայռերին ու քերծերին, գեղեցիկ զգեստներ էր հագցրել տարբեր ծառատեսակների ու թփերի: Մայր բնությունը գեղեցիկ զուգվել էր և ասում էր` ապրի՛ր: Եվ բնության այդ գեղեցկությանը եթե ավելացնենք ծննդավայրի հուշերն ու քաղցրությունները, ապա կյանքը է՛լ ավելի կքաղցրանա: Ու հիմա ամեն օր թշնամին հարձակվում է, որ գյուղը ամայացնի: Եվ գյուղի տղաները կռվում են առյուծաբար:

-Լուսինես այդ օրերին 14 տարեկան էր: «Զորական» համույթի առաջին կատարողներից էր: Վ. Սարգսյանը շատ էր սիրում աղջկաս և հանդիպելիս ասում էր.
-Արա՛մ ջան, դու քո չորս երեխաներով զբաղվիր, Լուսինեն իմ աղջիկն է,-(ասեմ, որ Արամ Գալստյանը հինգ երեխաների հայր է: Ամենափոքրը տղան է` Խորենը, որը այժմ «Զորական» համույթի կատարողներից է):

Հաղթական կամար. մենք գոտեպնդվում ենք մեր գալիք, վերջնական հաղթանակների ոգով։ Հավերժության խորհրդանիշ, բերքի տակ կքած նռնենու ճյուղեր, երեք մեծ խաչ ու երեք աղբյուր, որոնք խորհրդանշում են մեր ժողովրդի ստեղծագործ ոգին, կենսունակությունն ու հավատը։ Հաղթակամարի սպիտակ գույնը խորհրդանշում է մեր զոհված մարտիկների երիտասարդությունն ու նրանց գործի հավերժությունը։ Հաղթակամարին փորագրված դափնու տերեւները նրանց փառքի ու անմահության խորհուրդն ունեն։

«Եռաբլուր» պանթեոնի մասին այս ակնարկը ծնվեց կարդալով զոհված ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի Արաքսյա մայրիկի շնորհակալական նամակը.
«Մենք` զոհված ազատամարտիկների ծնողներս, ցանկանում ենք մեր երախտիքի խոսքն ուղղել այն մարդկանց հասցեին, ովքեր ամեն շաբաթ եւ կիրակի օրերին ցուցաբերում են մեծ հոգատարություն, ստեղծելով ջերմ մթնոլորտ զոհված ազատամարտիկների մայրերի համար: Շնորհակալություն բոլոր այն անձանց, հանձինս մեր գերագույն գլխավոր հրամանատարին, պաշտպանության նախարարին, Եռաբլուրի աշխատակիցներին` հրամանատարից, եկեղեցու քահանայից մինչեւ սովորական աշխատողը, մինչեւ մեզ այստեղ բարձրացնող մեքենայի վարորդները:

ՍԱՄՈՆ ԳԵՐԻ ԲՌՆԵՑ

Ոչ ոք չի հավատում։ Բոլորը գալիս են տեսնելու։ Սամոն ու թուրքը, նստած գետնատնակի առջեւի քարերին, զրուցում են։ Զարմանում են, տեսածներին չեն հավատում, բայց թուրքը կենդանի ապացույց է. նստած զրուցում են։
Սամոն կամավորական ջոկատում նոր մարդ է։ Մի քիչ դանդաղ է մտածում։ Որոշում կայացնելուց առաջ երկար-բարակ մտածում է։ Խրամատներում երկար ապրելուց կոշտացած տղերքի կոշտ կատակներին չի պատասխանում։ Բոլորը սիրում են, բայց հետը խոսելիս նրանց աչքերի մեջ հեգնական կայծ է շողշողում։ Արդեն մեկ ամիս է, ինչ դիրքերում են, չի փոխվում։ Ասում են՝ Սամոն դանդալոշ է։ Ջոկատի լիարժեք անդամ չեն ընդունում։ «Սամո՛, թռի՛ ջրի… Սամո՛, հացի ժամն է, շո՛ւտ արա… Սամո՛, փամփուշտ հասցրու…»։ Բոլորին հասնում է։ Սուսուփուս կատարում է բոլորի հանձնարարությունները։ Ու հիմա Սամոն ու թուրքը, նստած գետնատնակի առջեւի քարերին, զրուցում են։