Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՄԵՆՔ ԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ՝ ՍԱ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻՆ

Ջազը ազատություն է։ Ջազի սահմանները անսահմանության տիրույթում են, ջազը բնություն է՝ անվերջ փոփոխվող, ջազը ծավալվում է խորքով, ջազում պահի ապրում է… Մայլզ Դեյվիզը ասում էր. «Թող նվագեմ, հետո կասեմ՝ ինչ է»… Այսինքն՝ դու ապրում ես բեմի վրա, բաբախում ես ու չգիտես, թե հաջորդ պահը ինչ է… ու հանկարծ դահլիճը հայտնվում է քո ապրումների տիրույթում, քո ներքին անսահմանության մեջ… Դա աստվածային է…

ՆԻԶԱՄԻՆ

Աշնանային կարճ օրն արդեն սկսել էր մթնել, երբ հանրապետական հավաքակայանից զինակոչիկներով լի գնացքը շարժվեց: Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ընդունելության մրցույթից երեք անգամ դուրս մնալուց հետո գնում եմ բանակ: Տխուր եմ, իմ ընկերները, որոնք սովորելու ձգտում չունեին և ժամանակին մեկնեցին ծառայության, արդեն վերադառնալու են, իսկ ես նոր եմ գնում: Գնում եմ, որովհետև իմ երկրի քաղաքացին եմ, հիվանդ չեմ, ու որքան էլ մեծ լինի սովորելու ձգտումս, կրկին տարկետում վերցնելու, չգնալու ոչ մի հնարավորություն չունեմ:

«ԴԵՊԻ ԼԵԱՌՆ ԱԲՈՒԼ»

Նոյեմբերի 1-ին «Ջավախք» հայրենակցական միությունում տեղի ունեցավ անվանի գրող Մկրտիչ Սարգսյանի «Դեպի լեառն Աբուլ» գրքի շնորհանդեսը: Ժողովածուում ամփոփված են Մկրտիչ Սարգսյանի ջավախքյան թեմաներով գրված ստեղծագործությունները, որոնցում պատկերված են Ջավախք լեռնաշխարհի բազմերանգ գույներն ու բույրերը, նրա բնակիչների ինքնատիպ նկարագիրը, հոգեբանական դրսևորումները` «Ջավախքի հոգին»: Առանձին բաժիններով գրքում տեղ են գտել նաև Ջավախքի գրական գործիչներին նվիրված խորհրդածություններ, հուշեր, գրախոսականներ և այլն, ինչպես նաև վրացիներին և վրաց գրողներին առնչվող հոդվածների շարքը:

ՀԱՎԱՏԱ՛ՆՔ ԵՐԳԻ ՈՒԺԻՆ

Վաղուց արդեն աշխատանքային ու բարեկամական սերտ կապեր են հաստատված «Հայ զինվոր» պաշտոնաթերթի և այն տպարանի («Հենակետ») միջև, որտեղ ահա քսան տարի տպագրվում է մեր թերթը, և չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հենց տպագրիչներն են մեր թերթի առաջին ընթերցողները: Այնպես որ` վաղուց արդեն սովորական է հնչում նրանց հարցը, բարև-Աստծու բարևից հետո` «Էհ, ի՞նչ լավ բան եք տպագրում այս համարում»:

Իմաստությունը անցողիկից ու ժամանակավորից հավիտենականը պեղելու արվեստն է:
Ո՞վ է այսօր մեզ առաջնորդում դեպի հավիտենական արժեքներ. թույլ տվեք այդ հարցը առկախ թողնել` հայցելով բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր վստահ են, թե գիտեն դրա պատասխանը:
Անիմաստ է մարդու կյանքը, եթե այն հավիտենության համար չի ապրվում, որովհետեւ ամեն ժամանակավոր ու անցողիկ բան անիմաստ է, որովհետեւ եղած իմաստն էլ չի ամրագրվում, այլ ցնդում է թույլ շամանդաղի նման, որ անհնար է ձեռքում պահել, այլ միայն կարելի է միառժամանակ պարուրվել դրանով, իսկ երբ այն վերջնականապես ցնդում է, մարդու դեմ հառնում է դաժան ու անշտկելի իրականությունը` զուրկ որեւէ մխիթարիչ հեռանկարից:

-Սահմանամերձ շեներում հիմա խաղաղ է, և մի պահ, երբ մտովի տեղափոխվում ես այն տարիները, երբ պատերազմ էր, մարդկային ճակատագրեր էին ընդհատվում արկի բեկորներից, գիշեր ու ցերեկ սուրացող գնդակներից, նորից ու նոր հպարտություն ես ապրում` տեսնելով այն տղաներին, ովքեր աներևակայելի հերոսությամբ պահեցին մեր տները, կարոտում ես այն տղաներին, ովքեր զոհվեցին զենքը ձեռքին, մայրերին, ովքեր զոհվեցին հացը թոնրի կողին խփելիս, այն երեխաներին, ովքեր գիրքը թևատակին տուն էին գալիս դպրոցից: Օլյան, որին Կոթի գյուղում բոլորը Օլիկ էին ասում, մահացավ պատերազմից հետո: Հիմա ննջում է գյուղի գերեզմանոցում` ծնողների` Ղազարի և Իսկուհու կողքին:

Գնդի զոհված զինվորների հիշատակի օրն էր: Եկել էին զոհված տղաների հարազատները, հայրերը, մայրերը:
Ճամբարակից Արման Ոսկանյանի ճերմակահեր Զեմֆիրա մայրիկը բարձրանալով ամբիոն` ասաց.
-Սիրելի՛ տղաներ, հարգարժան հյուրեր, չգիտեմ՝ ով ինչպես կպատկերացնի, թե ինչպես եմ սպասել այս օրվան: 21 տարի շարունակ ականջս ձենի է եղել, աչքս գրի… սպասել եմ, թե Նուբարաշենի զորամասից կկանչեն, հեռագիր կամ մի գրություն կգա: Սպասել եմ…
Հարգարժան գեներալներ, հրամանատարներ, ստարշիններ, կապիտաններ, սիրելի զինվոր-որդիներ, ձեր զոհված ընկերների հիշատակի համար ձեր ներկայությունն ամենակարևորն է: Ձեր մի նախադասությունը ծնողի համար մի հատորով կարևոր գիրք է: Այդպիսի նշանակություն ունի ձեր խոսքը ծնողի համար: