Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԹԵՐԹԸ

1993թ. ապրիլի 1-ին լույս է տեսնում ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի անդրանիկ համարը: Այդ իրադարձությունը համընկնում է Քարվաճառի ազատագրմանը, և հայոց բանակի թերթը ծնվում է հաղթանակի հետ:
Թերթը հիմնադրվել է ավելի վաղ. 1992թ. օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է «Հայ զինվորի» կանոնադրությունը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիան նույն թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 39/1 որոշմամբ գրանցել է թերթը:

ԵԶՆԱԳՈՄԵՐ-ՂԱՐԱՔԵՇԻՇ

Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմամբ զբաղվում եմ 1996 թվականից և այս տարիների ընթացքում հաջողվել է հայտնաբերել 5 հնամենի՝ անտիկ և միջնադարյան ամրոցների ավերակներ, դամբարաններ, բնակատեղիներ, խաչքարեր, արձանագիր քարարձաններ, որոնց շարքերը տարեցտարի ավելանում են, ինչը լավագույնս վկայում է, որ պատմական Աղահեճքը՝ Քաշաթաղ-Խոժոռաբերդը, հազարամյակներ ի վեր եղել է բազմամարդ, մշակութային երկիր, և այստեղ ապրել ու արարել են մեր նախնիները:

ԿԵՂԾ ԱՐՎԵՍՏԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ուրբ Գրքի տվյալներով` դաջվածքները եղել են սգո արտահայտություն Աստծուն չճանաչող ազգերի մեջ: Սակայն Աստված իր ընտրած ազգին` հրեաներին, պատվիրեց հեռու մնալ թե՛ այդ սովորությունից, թե՛ մնացած բոլոր անբարո սովորություններից, որ արմատացել էին այդ ազգերի մեջ: Դաջվածքի մշակույթը, փաստորեն, հեթանոսական հիմքեր ունի:

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԳԵՒՈՐԳՅԱՆ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Գևորգյան մարտարվեստի տեխնիկան և ուսուցման մեթոդիկան կիրառության մեջ դնելուց առաջ հաշվի են առնվել նաև հոգեբանների և բժիշկների կարծիքները: Մարտարվեստը միայն մարտին չի վերաբերում, դրա մի ամբողջական շերտ հիմնված է նաև առողջարարական վարժանքների վրա: Կենտրոնում ուսուցումը միատարր չէ, ներառում է բազմաթիվ բաղադրիչներ: Հետևողական և շարունակական մարզումները սաներին մոտեցնում են այն գիտելիքներին, որոնց տիրապետելու պարագայում կարելի է համարել, որ մարդը տիրապետում է հայկական՝ Գևորգյան մարտաոճին:

ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Մարտարվեստի իրական նպատակը, դերը և կարևորությունը, ցավոք, այսօր աղավաղված է, հասարակության մեջ այն թյուրընկալումն է, ըստ որի` մարտարվեստը կռիվ տալու, հակառակորդին ջախջախելու, ուժի միջոցով նպատակներին հասնելու համար է: Մինչդեռ մարտի արվեստը անմիջական կապ ունի հավատամքի, կրոնի հետ, ինքնակատարելագործվելով, ինքնամաքրվելով մարդը իր համար հարթում է այն բոլոր ուղիները, որոնցով գնում է դեպի կամքի ամրություն, ուժեղ մարմին, առողջ միտք:

Կանգնած են դիրքում
զինվորները,
Մեր բարձր լեռներն են հսկում,
Հայոց բանակի արծիվները՝
Ուժեղ, հպարտ եւ տոկուն։

ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ «Արարումների սիմֆոնիա» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությունը: Ներկայացված էին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոնի պետ, գնդապետ Սասուն Մակարյանի և ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սողոմոն Մելիքյանի ստեղծագործությունները: