Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՐԱԿԱՅԻՆ ԽՈՑՄԱՆ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ՈՒԺՆ ՈՒ ՄԻՋՈՑԸ

Հրետանին այսօր մեր զորքի կրակային խոցման ամենագլխավոր ուժն ու միջոցն է: Հայկական զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը թրծվել են Արցախյան պատերազմում: Ռազմի դաշտում ամենաօրհասական պահերին հրետանին ասել է իր հատու խոսքը` մեր օգտին շրջելով պատերազմական գործողությունների ընթացքը, ինչպես առանձին ճակատներում, այնպես եւ ամբողջ մարտական գործողությունների դաշտում:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Հոկտեմբերի 15-ին 5-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը:

ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ մատուցվել է Սուրբ պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

2018թ. հոկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորումում ամփոփվեցին 2018 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները:

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 12-ին, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կայացել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմով անցկացվող մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԻՏԱԼԻԱ

Հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով Իտալիայում էր: