Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:

ՆՐԱՆՔ ԵՆ ԵՐԿՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ

Հարավային սահմանագոտում ենք: Զինվորական «Ուազիկը» հաղթահարելով լեռնային կտրտված տեղանքի հազար ու մի խոչընդոտները, մեզ տանում է մարտական հերթապահություն իրականացնող զինվորների մոտ: Վարորդը՝ Շիրակ Ասատրյանը, հինգ մատի պես գիտի ճանապարհի ամեն բարդություն. ամառ-ձմեռ այս ճանապարհներին է:

ԲՈԼՈՐԻՍ ՋԵՐՄ ՄՏԱԾՈՒՄՆԵՐԸ ՁԵԶ ՀԵՏ ԵՆ...

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ 1989-2001 թթ. եղել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության, արձակի բաժնի խմբագիր, 2000 թվականից` «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր-խմբագիր, 2001-2004 թթ. և 2012 թ. մարտի 1-ից առայսօր՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է։

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. ԿԱՐԵՎՈՐ ՈՒ ԿԱՅԱՑԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթանում էր զինծառայողների հերթական խմբի ատեստավորման գործընթացը, որին ներգրավված էին զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ։ Յուրաքանչյուրը ձգտում էր լավագույն արդյունքներ գրանցել, լավագույն կողմերով իրեն դրսևորել, և սա ատեստավորվող զինվորականների համար առաջին հերթին պատվի խնդիր է։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։

ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Ապրիլի 24-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: