Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆ ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍԻՆ

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՈՐՈՆՈՒՄ-2018» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 1-ին Ղազախստանի զինված ուժերի «Գվարդեյսկի» զորավարժարանում մեկնարկել է «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ:

ԱՐՏԱԳՆԱ ԴԱՍԸՆԹԱՑ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետներն անցկացրել են «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով արտագնա դասընթաց:

ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի, ընթացքում քննարկվել են զինված ուժերի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։ Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՊՆԽ խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին, ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինին:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստը:

ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության մարտական հաշվարկների ունակությունները և հմտությունները կատարելագործելու ու ստուգելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՕՊ զորքերի և Զ(ու)ՄԽ հրամանատարների գլխավորությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ: