Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՏԱՆԿԻՍՏ` ՔԱՋԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Զրույց ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության պետ, գնդապետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՊԿ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում հոկտեմբերի 9-ից 10-ը մասնակցում են ՀԱՊԿ քարտուղարությունում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ մարմինների և գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին:

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ՊԱՐՈԼ» ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոտեղորոշիչ ճանաչման «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների աշխատանքները:

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄԻՆՍԿ

Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գխխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-ից 10-ը պաշտոնական այցով մեկնել է Մինսկ:

ԱՆԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հոկտեմբերի 8-ից 10-ը կապի զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորությամբ անցկացվում է ԶՈՒ վարչությունների, առանձին բաժինների կենտրոնական ենթակայության զորամասերի կապի պետերի հետ հրամանատարական հավաքներ:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Տարբեր մարտատեսակներում խնդիրների լուծման, վճռական գործողույթունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը ստուգելու, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկությունների ձևավորման նպատակով հոկտեմբերի 8-ից 13-ը «Բաղրամյան» զորավարժադաշտում Զ(ու)ՄԽ հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ մեկնարկվել է հայ-ռուսական համատեղ զորավարժությունը: