Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

...ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴՈՒՌՆ ԱՆԱՌԻԿ ԼԻՆԻ

-Մի քանի հարյուր մետր: Ինձ դիրք են վստահել: Առաջին մարտական հերթապահությունս է: Իմ մտքով անցնում է ծանր, համառ հարցը՝ կդիմանա՞մ: Երեւի այդ հարցը բոլորն են իրենց տալիս, բոլոր նորավարտ լեյտենանտները: Բայց ես միանգամից էլ ինքս ինձ պատասխանում եմ՝ կդիմանա՛ս:

ԵՐԲ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԽՈՍՈՒՆ ԵՆ...

Սահմանամերձ-սահմանապահ Մատաղիսում ենք: Աշնանային վառվռուն-գունեղ առավոտ է, արեւի տաք, կենսառատ ճառագայթները հասունացրել- քաղցրացրել են բերքը:

ՏՈՒՐՔ ԱՊԱԳԱՅԻՆ

Մերի Առաքելյանի ֆեյսբուքյան էջին ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հրամանատար, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի զինվորական լուսանկարն է: Չգիտես ինչու, մտածում եմ, որ Մերին փոխգնդապետի դուստրն է: Նա նամակով մի տեսանյութ է ուղարկում ինձ: Ռազմահայրենասիրական երգ է` տեսաշարով, որտեղ նաեւ Ալեքսան Առաքելյանի լուսանկարն է երեւում մի քանի վայրկյան:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է հոկտեմբերի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող «Ինտերպոլիտեխ-2018» անվտանգության ապահովման միջոցների 22-րդ միջազգային ցուցահանդեսին:

ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ

ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ – ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանը հոկտեմբերի 24-ից 25-ը Ալմաթիում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ կապի պետերի համադրման կոմիտեի հերթական նիստին:

ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԱՐՑԵՐ

Հոկտեմբերի 24-ից 26-ը Չինաստանի միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Պեկին-Սիանգշան» 8-րդ միջազգային գիտաժողովին, ինչպես նաև ՉԺՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավարության հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումներին մասնակցելու նպատակով Պեկին է մեկնել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած աշխատանքային խումբը:

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԸ

Հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմավորել են Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողին` ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանին: